ԱՄՆ-ը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պետդեպի կայքին։
Այդ կոչի պատճառ են հանդիսանում բողոքի ակցիաները, որոնք անցկացվում են Թուրքիայում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո։
Երեկ Անկարայում զանգվածային բողոքի ակցիա էր անցկացնել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ընդդեմ Երուսաղեմի ճանաչման։
Այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներում նույնպես սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ։