Tuesday, 30 04 2024
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է

88-ի շարժում-30. Փլատակների տակ մնացած կայսրություն, փլատակներից հառնող շարժում

Օրվա խորհուրդը ստիպում է մի փոքր խմբագրել մեր խորագրի թեմատիկ ցանկն ու ժամանակագրությունը: 88-ը մեր ժողովրդի պատմության մեջ հիշարժան է ոչ միայն համազգային զարթոնքով, այլ նաև դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժով: 1988-ի նոյեմբերին համազգային շարժման օրակարգում արդեն տեղ էին գտել Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող դրույթներ, իսկ Մոսկվան դիմում էր բացահայտ ռեպրեսիվ քայլերի:

Պատահական չէ, որ երբ տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ի երկրաշարժը, շատերը դա համարեցին Մոսկվայի «ձեռքի գործը»: Մինչև հիմա էլ` ժողովրդական խոսակցությունների մակարդակում այս վարկածը շրջանառվում է, մանավանդ, որ երկրաշարժից մի քանի օր հետո Հայաստան ժամանած Միխայիլ Գորբաչովը Երևանում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալելու հրաման տվեց:

Մյուս կողմից` խորհրդային կոմկուսի ղեկավարությունը շրջափակել էր ոչ միայն Հայաստանն, այլ նաև` աղետի գոտին, որը օրեր շարունակ մեկուսացված էր միջազգային օգնությունից, ինչի հետևանքով հնարավոր չեղավ փլատակների տակից հանել հազարավոր մարդկանց: Սակայն հենց երկրաշարժը դարձավ այն ինդիկատորը, որը կանխորոշեց 88-ի համազգային շարժման հաղթանակը, ձևավորեց Հայաստանի հասարակության ամփոփ վերաբերմունքը Խորհրդային Միության հանդեպ:

Նույնիսկ երեք տասնամյակը չի կարող քողարկել մեր վեհության զգացումը, հուզմունքը, երբ հիշում ենք, որ փլատակների տակից դուրս բերված մարդիկ առաջինը հարցնում էին Արցախի մասին կամ չի մոռացվի Գորբաչովի շոկը, երբ Գյումրիի փլատակների վրա մարդիկ նրանից հաշիվ էին պահանջում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալության համար:

Երկրաշարժի փլատակների տակից նոր թափով հառնում էր ազգային զարթոնքը` չնայած շարժման լիդերների ձերբակալությանը: Շուտով Մոսկվայում հասկացան, որ «Ղարաբաղ» կոմիտեն Հայաստանի ողջ ժողովուրդն է ու նոր ցնցումներից խուսափելու համար` արդեն 1989թ-ի մայիսին կոմիտեի տղաներն ազատ արձակվեցին:

Մյուս կողմից` երկրաշարժը հայաստանցիների համար բացահայտեց խորհրդային հզորության միֆը, մարդատյացությունը, կոռուպցիոն դեմքը: Խորհրդային կայսրությունն անդառնալիորեն մնացել էր երկրաշարժի փլատակների տակ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում