Wednesday, 15 05 2024
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը

Դաշինքի և մրցակցության միջև. Nowa Europa Wschodnia, Լեհաստան

Իրանը և Ռուսաստանը նման դիրքորոշում են ունեն հիմնական մերձավորարևելյան խնդիրների վերաբերյալ: Առաջին հերթին նրանց կապում է բացասական վերաբերմունքն այդ տարածաշրջանի հետ կապված ամերիկյան հայեցակարգերի նկատմամբ: Հարց է առաջանում՝ որքան ամուր կլինի նրանց դաշինքը: Այս մասին գրում է լեհական Nowa Europa Wschodnia պարբերականը:

Թեհրանի և Մոսկվայի ազդեցության աշխարհագրական ոլորտները դարեր շարունակ հատվում են Անդրկովկասում, Միջին Ասիայում և Աֆղանստանում: Վերջին երկու հարյուրամյակում նրանք բազմիցս հակամարտել են այդ շրջաններում: Իրանցիները կարծում են, որ Ռուսաստանը շատ մեղքեր է կուտակել: Սկզբում արքան պարսից Քաջարների կայսրությունից խլել է տարածքի մի մասը, իսկ հետո իր լիակատար վերահսկողության տակ է վերցրել երկրի հյուսիսային նահանգները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետո Խորհրդային Միությունն օկուպացրել է նաև հյուսիսային Իրանը, աջակցել է անջատողականներին դրա հյուսիսարևմտյան սահմաններին և տարածել է իր մշակութային-գաղափարական ազդեցությունները «իրանական աշխարհի» (Միջին Ասիա, Անդրկովկաս) մի մասի վրա: Վերջապես, չնայած 1979 թ. փետրվարին ԽՍՀՄ-ը դարձել է առաջին պետությունն աշխարհում, որը ճանաչել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին՝ Մոսկվան իրան-իրաքյան հակամարտությունում Սադամ Հուսեյնին է աջակցել:

Իսլամական հեղափոխության հայր այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին, անբարյացակամորեն վերաբերվելով ԱՄՆ-ին և Խորհրդային Միությանը, իր պետության և ժողովրդի համար երրորդ ուղու գաղափար է ձևավորել, որը հանգել է «ոչ արևելք, ոչ արևմուտք այլ Իսլամական հանրապետություն» բանաձևին: Իրանական իշխանությունները շարունակում են հետևել այդ սկզբունքին և Իրանն անվանում են հակակայսերական պատերազմի առաջատար խաղացող բազմաբևեռ աշխարհի համար:

ԽՍՀՄ-ը Խոմեյնիի հռետորաբանության մեջ «փոքր Սատանա» է եղել («Մեծ Սատանայի»՝ ԱՄՆ-ի ֆոնին): Իրանի ղեկավարը քննադատել է կոմունիստական և աթեիստական գաղափարախոսությունը: Սակայն եթե Թեհրանի համար սպառնալիք է եղել կոմունիզմի ուրվականը, Մոսկվան վտանգ է տեսել Իսլամական հեղափոխության գաղափարախոսության մեջ: Որոշ պատմաբաններ մինչև հիմա Աֆղանստան ԽՍՀՄ-ի ներխուժման պատճառը տեսնում են նրանում, որ Կրեմլը վախենում էր Իրանից եկող իսլամական գաղափարախոսության տարածումից իր սահմանների անմիջական մերձակայքոմ: Միաժամանակ փաստ է, որ այդ շրջանում Թեհրանը (թեև ինքն Իրաքի հետ հակամարտության վիճակում էր) աֆղանցի մոջահեդներին հնարավորինս օգնել է պայքարել խորհրդային բանակի հետ: Զարամանալի չէ, որ Խորհրդային Միության փլուզումն Իրանի համար լավ լուր էր: Դրանից հետո Կրեմլի նկատմամբ թշնամական վերաբերմունքը սկսել է թուլանալ: Հալվելու գործընթացն աստիճանաբար է ընթացել, քանի որ երկու կողմերը զշգուշություն են պահպանել: Այլ կերպ լինել չէր կարող, չէ՞ որ բարեկամության ճանապարհին շատ խոչընդոտներ են մնացել, իսկ Կովկասում և Միջին Ասիայում անկախ պետությունների առաջացման հետ միաժամանակ ազդեցության համար ռուս-իրանական պայքարի նոր ոլորտներ են առաջացել:

Սակայն Մոսկվան և Թեհրանն աստիճանաբար կոնկրետ ոլորտներ են գտել, որոնցում կարող էին սկսել համագործակցել: 1990-ական թթ. նշանավորվել են առևտրային կապերի զարգացմամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից մի քանի տարի անց Մոսկվան միացել է իրանական միջուկային ծրագրի զարգացմանը՝ իրանցիներին տեխնիկական աջակցություն տրամադրելով «Բուշեր» ԱԷԿ-ի կառուցման ժամանակ: Այդ քայլը ոչ միանշանակ է ընկալվել և հանգեցրել է (առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից) միջազգային հարթակում Իրանի հետագա մեկուսացման: Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման գործընթացում առանձնահատուկ դեր է խաղացել հենց ամերիկյան քաղաքականությունը: 1990-ական թթ. վերջից Թեհրանը զգուշությամբ Վաշիգտոնի հետ հարաբերությունների նորմալացման հույս է ունեցել (միաժամանակ չդադարելով քննադատել ԱՄՆ հեգեմոնիան), սակայն դա արդյունք չի տվել:

Սկզբում իրանցիներին ցնցել է այն, որ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն իրենց երկիրը ներառել է «չարիքի առանցքում», իսկ հիմա հալվելու հույսերի շրջանից հետո, որն առաջացել է Բարաք Օբամայի օրոք, նրան քննադատեց Դոնալդ Թրամփը: Իրանի ճակատագիրը վերջին տարիներին կիսել է Ռուսաստանը, այնպես որ, այդ երկու պետություների դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների կողմնակի ազդեցությունը, ըստ ամենայնի, կլինի նրանց հետագա մտերմացումը:

Պատժամիջոցները, որոնք սահմանում է Արևմուտքը, նաև արևմտյան հակառուսական և հակաիրանական հռետորաբանությունը կհանգեցնեն նրան, որ համաշխարհային ԶԼՄ-ները Մոսկվային և Թեհրանին կդասեն նույն շարքում և նրանց դաշնակից են երևակայում, թեև դա ոչ լիովին է համապատասխանում իրականությանը: Իրանը գիտակցում է, որ ինքը ստիպված կլինի լավ հարաբերություններ կառուցել տարածաշրջանային ուժեղ խաղացողի հետ, բայց իրանական փողոցի և դրա բնակիչների շրջանում Ռուսաստանը ոչ միանշանակ զգացումներ է առաջացնում: Մի կողմից՝ իրացիները հպարտ և ուժեղ ռուսներին հարգում են, բայց մյուս կողմից՝ անվստահություն: Արևմտամետ շրջանակներում կարելի է հանդիպել նույնիսկ անթաքույց անբարյացակամություն Ռուսաստանի նկատմամբ:

Միաժամանակ մուսուլմանական ռեժիմի ծուղակում արգելքների մեջ Իրանի քաղաքացիների համար Ռուսաստանը մնում է պատուհաններից մեկը դեպի ազատ աշխարհ, որտեղ չկա սեռական սեգրեգացիա, որտեղ կարելի է կապանքներից ազատ պահել իրեն, ժամանակն անցկացնել, նորաձև ակումբներում և փաբերում, ալկոհոլ օգտագործել… Իրանական միջին դասի ներկայացուցիչներն արձակուրդի համար ընտրում են ոչ միայն Թուրքիան, այլև Մոսկվան և Պետերբուրգը, որտեղ կարելի է համատեղել էքսկուրսիաները և շոփինգը, զվարճանքները: Այնտեղ ակտիվորեն մեկնում են նաև բարձրագուն դասի ներկայացուցիչներ, ովքեր մինչև հիմա խնդիրներ են ունենում ԵՄ երկրների ուղևորությունների համար վիզա ստանալու հարցում: Իրանի և Ռուսաստանի միջև գործում է համեմատաբար մեղմ վիզային ռեժիմ, իսկ երկու երկրների ղեկավարությունը շարունակում է աշխատել դրա հետագա պարզեցման ուղղությամբ:

Այն բանից հետո, ինչ 2015 թ. Իրանը և «վեցյակը» միջուկային համաձայնագիր ստորագրեցին, Թեհրանի փողոցներում, հատկապես գործարար թաղամասերում, կարելի է ավելի և ավելի հաճախ ռուսների հանդիպել: Տնտեսական համագործակցությունը թափ է հավաքում: Ռուսաստանը, օգտվելով եվրոպական ուժեղ մրցակիցների բացակայությունից, հասանելիություն է ստացել Իրանի շուկային դրա 80-մլնանոց բնակչությամբ: Միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո այդ երկրի տնտեսական մեկուսացումը սկսել է թուլանալ, սակայն ԵՄ շատ երկրներ, կենտրոնանալով ԱՄՆ քաղաքականության վրա, չեն շտապում այնտեղ գնալ խոշոր ներդրումներով: Արդյունքում փողը, որ կարելի է վաստակել Իրանում, հասնում է ռուսական, հնդկական և չինական գրպաններ:

Վերջերս տեղեկություն հրապարակվեց ֆրանսիական Renault և Total ընկերությունների նոր շփումների մասին, որոնք չեն վախենում ներդնել իրանական տնտեսությունում, որից հետո Ֆրանսիան սկսեց ներկայանալ Արևմուտքում Իրանի գլխավոր փաստաբանի դերում: Սակայն դա բացառություն է, իսկ ընդհանուր առմամբ արևմտյան երկրները շարունակում են Իրանը համարել պետություն, ինչպիսին այն եղել է անցած դարի 80-ական թթ. սկզբին՝ փակ, պահանողական և մուսուլմանական ֆանատիզմով ներծծված: Իհարկե, Արևմուտքի տեսանկյունից այդ ռեժիմը յուրօրինակ և ոչ միանշանակ տեսք ունի, սակայն նա, ով լինում է Իրանում, կարող է նկատել, որ տեղական ռեժիմը վերջին տարիներին փոխակերպվել է: Արևմտյան «կուրությունը» շահավետ է Կրեմլի համար: Ինչ-որ չափով դա, հնարավոր է, կապված է նրա հետ, որ որոշ ոլորտներում պետության գործելու և դրա կառավարման ռուսական և իրանական համակարգերը հիշեցնում են իրար:

Ռուս-իրանական համագործակցության կենտրոնը Մերձավոր Արևելքում է, թեև Ռուսաստանը և Իրանն այդ տարածաշրջանում տարբեր ռազմավարական նպատակներ են հետապնդում: Այն Մոսկվայի արտաքին քաղաքականության առաջնայնությունների թվում չէ, բայց դրանում կարևոր դեր է խաղում: Դա կապված է նրա աշխարհագրական և գաղափարային մտերմության հետ Կովկասին և Միջին Ասիային, որոնք ռուսները համարում են իրենց ազդեցության գոտին, նաև Ռուսաստանի գլոբալ դիրքի վերականգնման կրեմլյան ծրագրերի հետ: Իր հերթին, Իրանը հավակնում է տարածաշրջանային հեգեմոնիայի՝ գնալով ավելի կոշտ հակամարտության մեջ մտնելով Սաուդյան Արաբիայի հետ:

Իրանի մյուս տարածաշրջանային թշնամիներն Իսրայելը և ԱՄՆ-ն են: Ամերիկյան ազդեցությունն աշխատում է սահմանափակել նաև Մոսկվան, և դրանում ռուս-իրանական մտերմությունը հասկանալու ևս մեկ բանալի կա: Մերձավոր Արևելքում Իրանի և Ռուսաստանի գլխավոր համատեղ հաջողությունը, անկասկած, Դամասկոսում Բաշար Ասադին իշխանության գլուխ պահելն է: Արդյունքում՝ Թեհրանին հաջողվեց ամրապնդել իր դիրքը Բարեբեր մահիկում:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ համագործակցությունը Սիրիայում հնարավորություն տվեց լարվածության թուլացման գոտիներ ստեղծել, ինչը կարող է առաջին քայլը դառնալ դեպի ամուր խաղաղության հաստատում:

Տարածաշրջանի հաջորդ անկայուն երկիրը Եմենն է: Իրանն այնտեղ աջակցում է հակասաուդյան հութի ապստամբների շարժմանը՝ Էր-Ռիյադին ներքաշելով պատերամին, որը շատ միջոցներ կպահանջի: Ռոսաստանը հետաքրքրված չէ Արաբական թերակղզում ուժերի դասավորությունը փոխելով, ուստի չի միջամտում եմենյան հակամարտությանը, թեև միաժամանակ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի գործողությունների դեմ: Սակայն Մոսկվայի և Էր-Ռիյադի մտերմացման վերջերս նկատված փորձերը Թեհրանի անհանգստությունն են առաջացնում, որը վախենում է, որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը եմենյան հարցում: Այդ կոնտեքստում վառ օրինակ է այն, որ Մոսկվան, որը վերջին տարում 3 անգամ հրաժարվել է հաստատել Եմենի դեսպանի պաշտոնի հավակնորդների թեկնածությունը նրանց սաուդամետ դիրքորոշման պատճառով, համաձայնվել է այդ դերում ընդունել Ահմեդ Սալեմ Ալ-Վահիշիին: Ըստ ամենայնի, Սաուդյան Արաբիայի լոբբիստական ջանքերը վերջապես արդյունք են տվել:

Մոտ ժամանակնրես աճում է նաև քրդական հարցի նշանակությունը: Սառը պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միությունն ակտիվորեն աջակցել է քուրդ կոմունիստներին Իրանի տարածքում: Ավելի ուշ իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Մսկվան աջակցել է Հուսեյնին և զենք է մատակարարել իրաքյան բանակին: Այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանը ձգտել է մասնատել Իրանը՝ այն բաժանելով էթնիկ գծերով: Իրանցիները հիշում են այդ մասին և ուշադրությամբ հետևում են Ռուսաստանի գործողություններին, առավելևս, որ հիմա Իրաքում քրդական պետություն սեղծելու փորձեր են ձեռնարկվում: Իրանում մի քանի մլն քուրդ է ապրում, և Մոսկվան նանց հետ կապ է պահում:

Բացի դրանից՝ Ռուսաստանը և Իրանը մրցում են էներգետիկ շուկայում: Սակայն այս հարցում Մոսկային և Թեհրանին մտերամցրել է հակաամաերիկյան գործոնը: Ամռանը նրանք երկկողմ պայամանգիր են ստորագրել իրանական նավթի մատակարարումների մասին, որոնք հնարավորություն կտան հաշվարկներում հրաժարվել դոլարից:

Նախորդ տարիների փորձը հուշում է, որ արևմտյան պատժամիջոցները ոչ միշտ են հնարավորություն տալիս ցանկալի արյունքի հասնել: Պատժամիջոցների չեղարկումը կոչված էր կենդանացնելու Իրանի տնտեսությունը և տնտեսական բումի խթան դառնալ, որից արդարացիորեն վախենում էին Վաշինգտոնը և Երուսաղեմը: Մյուս կողմից՝ այդ քայլը պետք է Արևմուտքին հնարավորություն տար վաստակել մեծ և ծավալուն շուկայում, որտեղ երկար տարիներ բավականաչափ ներդրումներ չեն մտել: Բացի դրանից՝ Իրանի հետ Արևմուտքի համագործակցության հույսերի հետ կապված էյֆորիան անկում ապրեց, և Թեհրանը տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ մտերմանալու փոխարեն՝ սկսեց վերածվել անթաքույց հակաարևմտյան դիրքորոշմամբ պետության, որը գնալով ավելի սերտ փոխգործակցություն է ստեղծում ԵԱՏՄ-ի հետ:

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Թեհրանը ռուս-իրանական կապերը չեն համարում առանձնապես բարեկամական կամ ամուր: Նրանց հարաբերությունները տիպիկ «հաշվարկով ամուսնության» են նման, որը ստեղծվել է միջազգային հանգամանքների ճնշման տակ: Ռուսաստանը և Իրանն ուժեղ դաշինք են կազմում և դատելով ամենից՝ նրանք դա հասկանում են, եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում