Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ԱԳՆ, ՏՏ և զբոսաշրջության ոլորտի ծախսերը ներկայացվել են Արցախի ԱԺ-ին

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Քննարկվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին հարաբերությունների, զբոսաշրջության և տեղեկատվական ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Նիստին մասնակցել է ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության 2018թ.-ի բյուջեն՝ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ այն կկազմի 786մլն 590 հազ դրամ: Նախարարի խոսքով՝ աճը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ պայմանավորված է Արցախի Հանրապետության օտարերկյա ներկայացուցչությունների ֆինանսավորման համար նախատեսված գումարի փոխարժեքի տատանումներով:

Պատգամավորները Մասիս Մայիլյանից ստացել են պարզաբանումներ՝ կապված արտաքին տնտեսական բնագավառում տարվող աշխատանքներին, միջազգային կառույցների հետ աշխատող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանն ու համագործակցության հեռանկարներին:

Զբոսաշրջության ոլորտի ծախսը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, 2018թ.-ին կկազմի 25մլն դրամ:

Սերգեյ Շաhվերդյանը պատասխանել է նաև պատգամավորների առաջադրած՝ Արցախը հայաստանյան մեդիադաշտում գովազդելու փորձերի և բյուջեի նախագծով նախատեսված որոշ դրույթների վերաբերյալ հարցերին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, ներկայացնելով խորհրդի 2018թ.-ի ծախսը, նշել է, որ այն կկազմի 387մլն 344 հազ դրամ: Խորհրդի նախագահի խոսքով՝ ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնց շնորհիվ կբարելավվի տեսանյութերի որակը:

Նորեկ Գասպարյանն անդրադարձել է եթերային ժամի ավելացմանը, կայքում լուրերի թողարկման համաժամանակյա հեռարձակմանը և ռեյտինգային ծրագրերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

«Ազատ Արցախ» թերթի խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ թերթի պահպանման ծախսը գալիք տարի նախատեսված է 93մլն 929 հազ դրամ:

Խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի բաժանորդագրության վերաբերյալ խորհրդարանականների հարցերին:

Բյուջեի հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև նոյեմբերի 28-ին՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում