Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Ցմահ՝ առանց ներման իրավունքի. Սպանված կուրսանտի հայրը որդուն սպանածների համար ամենախիստ պատիժն է ակնկալում

Մի քանի օր առաջ լրացավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննության երկու տարին։ Երկու տարի անց հայրը դեռ դատարանում պայքարում է որդու սպանության բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Արկադի Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբաններից ոմանք շատ են ձգձգում գործի քննությունը։ Անհարգելի բացակայում են, նիստերը չեն կայանում, քննությունը դոփում է տեղում։

«Բայց հիմա վկաներն են հարցաքննվում։ Չեմ էլ հասկանում, թե այդ վկաներին ինչու են բերում դատարան։ Դրանց բերում են Մովսես Ազարյանի պաշտպանի միջնորդության հիման վրա, որոնք պետք է բնութագրեն Մովսեսին։ 25 վկա Մովսեսին բնութագրել է որպես տականք, բայց վերջին երկու վկան փորձում էին նրա դեմքը փրկել։ Բայց նաև շատ կաշկանդված են վկաները»,- ասաց կուրսանտի հայրը՝ նշելով, որ վկաների կաշկանդվածությունը գալիս է նրանից, որ 4 մեղադրյալները դատարանոմ իրենց շատ լկտի են պահում, հայացքներով վկային ճնշման են ենթարկում։ Դրա վառ ապացույցը վկաներից մեկի հարցաքննությունն էր, որը ոչ մի բառ չխոսեց։ Անընդհատ կրկնում էր, որ իր նախաքննական ցուցմունքները հիմք ընդունեն։

Արկադի Բարսեղյանը ակնկալում է, որ մեղադրյալները պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեն, որպեսզի դա դաս լինի ոմանց, ովքեր նորից կփորձեն զինվորի, կուրսանտի վրա ձեռք բարձրացնել։

«Ուրախանում ես, երբ տղա երեխա ես ունենում, պահում ես, մեծացնում ես, մեկ էլ բերում են, դիակը տալիս են քեզ՝ հայտարարելով, թե ինքնասպան է եղել։ Ամենախիստ պատիժը պետք է լինի, արդարացի պատիժ։ Ցմահ ազատազրկում։ Ափսոս, որ մահապատիժ չկա։ Մենք դեռ ցմահի դեպքում էլ պետք է մեր գրպանից պահենք բանտում, կերակրենք։ Նրանց ցմահ պետք է տան, առանց ներման իրավունքի։ Նրանք պետք է իրենց կյանքի վերջին օրն էլ բանտում անցկացնեն»,- ասաց հայրը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում