«ՀԱԿ-ը դեռևս փողոցային պայքարի դուրս չի գալիս՝ ինչ-ինչ տակտիկական, մարտավարական խնդիրներից ելնելով»։
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը՝ հավելելով, որ կտրուկ գործողությունների չեն գնում հիմնականում նաև Արցախյան հիմնախնդրով պայմանավորված։
«Հիշում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց չէ, որ եթե Ղարաբաղին լուրջ վտանգներ են սպասում, մենք սուր գործողություններից հետ ենք քաշվում, և հիմա մենք գիտենք, որ շատ լուրջ է դրված նաև Ղարաբաղի խնդիրը։ Ցավոտ լուծումներ ասելիս, փակագծերը չեն բացում, ամբողջ գործընթացը պահում են գաղտնիության քողի տակ, բայց իրականությունը լրիվ ուրիշ է, գործընթացները այս պահին մեր օգտնին չեն գնում, շատ ցավոտ լուծումներ կլինեն Ղարաբաղի հետ կապված։ Մի կարծեք, որ ռուսները էսքան, որ շոյում են մեզ, մշակույթի օրերեր են անում, Լավրովը գալիս է էստեղ, գողական աշխարհի հետ քեֆեր է անում հենց այնպես է։ Հենց այնպես չեն անում ռուսները՝ սկզբից եղում են, հետո դեղում են։ Այդ բաներից նաև ելնելով, ՀԱԿ-ը փողացային պայքարի դուրս չի գալիս, չի նշանակում, թե հրաժարվել է պայքարի այդ ձևից։ Մենք պարբերաբար ամեն շաբաթ վարչության անդամներով հավաքվում ենք Երևանի կենտրոնական մեր գրասենյակում, քննարկում ենք երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակը, մտածում ենք ճիշտ ուղղություն բռնենք, որովհետև եթե հիմա էլ դուրս գանք փողոց առանց լուրջ օրակարգի, ճանապարհային քարտեզի ու ձախողվենք, այլևս անելիք չենք ունենա»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեասանյութում։




































