Thursday, 16 07 2026
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը

Ինչու է թանկացել ձուն, և ինչպես կանխել դեֆիցիտը

Սպառողական շուկայում վերջին ամիսներին արձանագրված գնաճը ոչ միայն նվազելու միտում անգամ չունի, այլ հակառակը՝ տարբեր տնտեսագետների  համոզմամբ՝  հետզհետե ավելանալու է։  Ավելին՝ այս օրերին խանութներում և սուպերմարկետներում նկատվում է նաև հավկիթի դեֆիցիտ և դրա գնի զգալի  բարձրացում՝ նախկին 55-65 դրամի փոխարեն դառնալով 85-90 դրամ։ Տարբեր խանութներում վաճառվող հավկիթների վրայի մակնշումը փաստում է, որ   դրանք ներմուծված են  Հայաստան։ Մինչդեռ նկատենք, որ ներմուծման պարագայում հավկիթի գինը ոչ թե պետք է բարձրանար, այլ հակառակը՝ նվազեր, սակայն պատկերը բոլորովին այլ է։

Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանի հետ։

«Տարիներ շարունակ ձվի շուկայում մենք ինքնաբավ էինք, և դրսից հավկիթ գրեթե չէր ներկրվում։ Այս տարվա երաշտի պայմաններում, երբ քիչ է արտադրվել գարի, սա որպես թռչնակեր ունեցել է իր նշանակությունը, և դրա համար էլ տեղական  ներմուծողները կարողացել են հավկիթ ներկրել Հայաստան»,- նշեց Վազգեն Սաֆարյանն ու հավելեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի կասեցվի այդ գործընթացը։

«Առաջին հերթին պետություն-մասնավոր սեկտոր գործընկերությունը պետք է զարգանա, և պետությունը նման իրավիճակում պետք է կարողանա թռչնաբույծներին օգնել՝ էժան վարկեր տրամադրելով, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան ներմուծել էժան թռչնակեր,  որը չի բերի ձվի գնի թանկացման։ Իսկ ինչ վերաբերում է ներմուծողներին, ապա նրանք, տեսնելով, թե ինչ գներ են սահմանված ներքին շուկայում, փորձում են այդ սահմաններում պահել ձվի գինը՝ դրանով իսկ ավելի շահույթներ ստանալով, քան կարելի էր ակնկալել։

Այս իմաստով առաջին անհրաժեշտության մթերքների գնային քաղաքականությունը պետք է պետականորեն կարգավորվի ու հսկվի, և ոչ մի պարագայում չի կարելի դա թողնել շուկայի քմահաճույքին»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ նախկինում, երբ ձուն վաճառվում էր 50-55 դրամով, դա սպառողական շուկայում համարվում էր տանելի, բնակչությունն այդքան էլ չէր դժգոհում, և թռչնաբույծներն էլ էին կարողանում  իրենց շահույթն ապահովել։

Վերջինս նաև կարծում է, որ 2018թ.-ի բյուջեն պետք է հիմք հանդիսանա, որպեսզի կառավարությունը լրջագույն կերպով վերանայի իրականացվող տնտեսական քաղաքականությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում