Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արցախի պետնախարարը Կալիֆորնիայում հանդիպել է սենատորի և ներդրողների հետ

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքային այցով գտնվելով ԱՄՆ-ում, նոյեմբերի 22-ին շարունակել է իր հանդիպումները Կալիֆորնիայի քաղաքական և գործարար շրջանակների հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կալիֆորնիայի միջև քաղաքական ու տնտեսական փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ, ձեռք բերել պայմանավորվածություն­ներ հետագա քայլերի շուրջ:

Պետնախարարն այնուհետև հանդիպել է Հայկական գործարար խորհրդի անդամներին՝ նրանց ներկայացնելով Արցախի տնտեսական ներուժը, ներդրումային գրավչությունն ու վերջին տարիների ձեռքբերումները: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան միջինը 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչն ամուր հիմքեր է ստեղծել անհամեմատ ավելի մեծ զարգացում արձանագրելու համար: Արդյունքում, հանրապետությունում աճել է նաև ներդրումային գրավչությունը՝ պայմաններ ստեղծելով տնտեսական փոխշահավետ նախագծեր իրագործելու ճանապարհին: Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես ներկա պայմաններում սփյուռքահայ կապիտալի մասնակցությունն Արցախի զարգացման գործում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս բարենպաստ միջավայր ապահովել յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար:

Ա. Հարությունյանը հեռուստամարաթոնի նախօրեին նաև հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումներին, ռազմաքաղաքական իրադրությանը և հարակից այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում