Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իրանը Հայաստանի առաջ բարձրացնում է գազի խնդիրը

Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Համիդ Ռեզա Արաղին երեկ հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել նրա Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կարեն Կարապետյանն Իրան էր այցելել հոկտեմբերի սկզբին, սակայն թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ այցի ընթացքում, այդպես էլ մանրամասն կամ կոնկրետ հայտնի չէ առ այսօր: Միակ կոնկրետությունը, թերևս, եղել է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման հարցում, որի վերաբերյալ խոսել է կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա հայտարարեց վարչապետի Իրան այցից հետո, որ Հայաստանը թուրքմենական և իրանական կողմերին առաջարկում է ապրանքով փակել Թուրքմենստանին Իրանի ունեցած պարտքը և դրա դիմաց գազ ստանալ Իրանի տարածքով:

Սա առայժմ միակ կոնկրետությունն է, որ հայտնի է Իրան կատարած այցից հետո, և հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ պայմանավորվածության ընթացքի համար է Իրանի ազգային գազային ընկերության տնօրենը ժամանել Հայաստան ու հանդիպել վարչապետի հետ:

Կապի ու տրանսպորտի նախարար Մարտիրոսյանը հայտարարել էր, որ առաջիկայում գործարքի վերաբերյալ եռակողմ քննարկում է սպասվում Աշգաբադում: Սակայն այս դեպքում էլ հայտնի չէ եռակողմ քննարկման կոնկրետ ժամկետ, թեև հնարավոր է հենց այդ ժամկետը որոշելու համար էլ իրանցի պաշտոնյան ժամանել է Հայաստան: Մյուս կողմից՝ արդյո՞ք Հայաստանն ու Իրանը կարող են քննարկել գազային այլ հարցեր: Համենայնդեպս, մի հետաքրքիր հարց առկա է:

Հայաստանը դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծեց «Էներգամպեքս» ընկերություն, որը 100 տոկոս պետական բաժնեմասով ըներություն է և ստեղծվել է Իրանից գազ գնելու ու երրորդ երկրի վաճառելու համար: Ամենայն հավանականությամբ երրորդ երկիր ասվածը Վրաստանն է, քանի որ հազիվ թե Հայաստանը տեխնիկական հնարավորություն ունի գազ վաճառել այլ երկրի, քանի որ Իրանից գազի գնումն ու երրորդ կողմին վաճառելը պետք է տեղի ունենա, այսպես ասած, փոխանակման սկզբունքով՝ «սվոպ» տարբերակով, մայրուղային գազատարի բացակայության պատճառով: Այնուհանդերձ, եթե ստեղծվել էր «Էնեգաիմպեքսը», ապա պետք է ենթադրել, որ կար որոշակի պայմանավորվածություն իրանական գազը սվոպ տարբերակով Վրաստան տեղափոխելու մասին: Սակայն այսօր այդ մասին խոսակցություն չկա: Ի՞նչն է պատճառը: Այստեղ, իհարկե, կա նաև չորրորդ կողմ՝ «Գազպրոմը», առանց որի սվոպ տարբերակը պարզապես չի գործի:

Եվ ուրեմն՝ չորս կողմերից հատկապես որի՞ պատճառով է, որ չի կայացել կամ այսպես ասած՝ չի հաստատվել Իրանից Վաստան գազի տեղափոխումը Հայաստանի միջոցով: Եվ ընդհանրապես, այդ հարցը օրակարգո՞ւմ է, թե՞ այլևս դուրս է օրակարգից: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ-իրանական գազային քննարկման առանցքային հարց կարող է լինել նոր գազատարի կառուցումը, որը կունենա իրանական գազը Եվրոպա արտահանելու տեխնիկական հնարավորություն: Հայ-իրանական գազային գործակցության ոլորտում մնացյալ հարցերը պարզապես ենթահարցեր են, որոնք չունեն սկզբունքային որևէ արժեք:

Օգոստոսին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե գազամուղի հարցը, իհարկե, միանգամայն ընդունելի է, եթե բխում է բոլոր կողմերի շահերից: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ հարցը փորձագիտական դիտարկումների դաշտում է: Արդյո՞ք հարցը մոտեցել է հայ-իրանական քաղաքական քննարկումների դաշտին, թե՞ դեռևս այնտեղ է, որտեղ օգոստոսին էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում