Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը

Երևանում կինը տեսանկարահանել է սեռական հարաբերությունը և գումար պահանջել՝ սպառնալով ցույց տալ տեսանյութը նրա կնոջը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը:

ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ 2017 թվականի ապրիլի 26-ին հարուցված քրեական գործով քաղաքացի Մ.Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ  նա, շորթմամբ Ա. է,-ից զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս գաղտնի իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և վարկաբեկող տեսանյութերն Ա. է.-ի կնոջը և այլ անձանց տրամադրելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար: 300 ԱՄՆ դոլար գումարը տալուց հետո Ա.Է.-ն հրաժարվել էր հեռախոսկապի միջոցով պահանջված ևս 500 ԱՄՆ դոլար գումարը տալուց և դիմել էր իրավապահ մարմիններին:

2017 թվականի մայիսի 29-ին քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Արագացված կարգով իրականացված դատական քննության արդյունքում դատարանի դատավճռով Մ. Գ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը նշված դատավճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի սահմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել արդարացի համաչափ պատիժ ազատազրկման ձևով՝ առանց պատժի պայմանականորեն կիրառման։

Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է մի քանի պատճառաբանություն: Նախ՝ առաջին ատյանի դատարանը, պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չի առել և անտեսել է ինչպես շորթում հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, այնպես էլ  կատարված հանցագործության հանգամանքներն ու եղանակը: Մասնավորապես այն, որ հանցավոր մտադրություններն իրականացնելու համար ամբաստանյալը նկարահանումն իրականացրել է գաղտնի, առանց տուժողի համաձայնության, ավելին, գումարը ստանալուց հետո հետագա հանցավոր գործունեությունից հրաժարվելու փոխարեն նա շարունակել է տուժողից շորթմամբ գումար կորզելուն ուղղված գործողությունները։

Երկրորդ՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի մոտ առկա է ռեցիդիվ: Դեռևս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն կատարելու համար, մինչդեռ նոր հանցանք կատարելու պահին դատվածությունը մարված չի եղել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալ Մ. Գ.-ի նկատմամբ նշանակելով պատիժ 2 տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ առանց պատիժը պայմանականորեն կիրառելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում