Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հանուն Հայաստան Պետության ճակատի հայտարարությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ

Հանուն Հայաստան Պետության ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

« Ս.թ. նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրերին, Հայաստանի և Եվրամիության միջև նախատեսվում է ստորագրել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:

Հանուն Հայաստան Պետության ճակատը ողջունում է համաձայնագրի ստորագրումը և հույս հայտնում, որ համաձայնագրի գործադրումը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին հասնելու Հայաստանի իրական ժողովրդավարացմանը, կնպաստի Հայաստանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելուն ու պաշտպանելուն:

Վստահ ենք, որ Հայաստանով հետաքրքրված Եվրամիության մեր գործընկերները քաջատեղյակ են, որ Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության եվրոպական չափանիշների հետ, որ երկրի անկախացումից ի վեր, երբևէ իշխանափոխություն տեղի չի ունեցել ընտրությունների միջոցով և երկրում հաստատվել է ավտորիտար կառավարման համակարգ ու այդ համակարգով գործող ռեժիմ. այդ պատճառով էլ հանրային ընդվզումներին Հայաստանի իշխանությունները մշտապես արձագանքել են այլախոհների քաղաքական հետապնդումներով, բանտերը լցնելով քաղբանտարկյալներով: Այժմ էլ շինծու մեղադրանքներով ու պատվիրված դատավճիռներով բանտերում են մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ: Բազմիցս ենք ականատես լինում, թե ինչպես են մարդիկ հաճախ բանտերում խոշտանգվում, իսկ վերջերս դա տեղի էր ունենում նույնիսկ դատարանում, դատի ժամանակ, դատավարության սենյակի նկուղում:

Հուսով ենք, որ համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ կընձեռի Եվրամիության կառույցներին ինչպես ավելի խիստ պահանջներ դնելու Հայաստանի ներկայիս ապօրինի իշխանությունների առջև, համաձայնագրում նշված ուղղություններով իրական առաջընթաց ապահովելու համար, այնպես էլ զգալի, գործուն ու բազմակողմանի աջակցություն ցուցաբերել այդ նպատակով պայքարող ՀՀ քաղաքացիներին:

Համաձայնագրի ստորագրումը կարևորում ենք նաև այն պատճառով, որ սերտացող համագործակցությունը Եվրամիության հետ հնարավորություն կընձեռի փոքր-ինչ հավասարակշռել բացառապես մեծապետական, նեոգաղութացմանն ուղղված արտաքին ճնշումների ու պատվերների ներքո ձևավորվող՝ օրվա իշանությունների արտաքին քաղաքականությունը:

Հաշվի առնելով առաջիկայում ստորագրվելիք համաձայնագրի փաստը, չակնկալելով ողջամիտ արձագանք, այնուամենայնիվ դիմում ենք ՀՀ գործող իշխանություններին, բոլոր քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու հորդոր-կոչ-պահանջով՝ հանուն Հայաստան պետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում