Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Բողոքող ուսանողությունը ստիպելու է բացահայտվել

Այսօր խորհրդարանի հերթական նիստում պետք է քննարկվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ենթադրվում է, որ ուսանողները շրջապատելու են խորհրդարանի շենքը և պահանջելու են, որ օրենքի նախագիծը չընդունվի, կամ դրանից հանվի տարկետման իրավունքի վերացման մասին հոդվածը:

Դրա համար երկու հնարավորություն կա. կա՛մ կառավարությունը ինքը պետք է հրաժարվի իր նախաձեռնությունից և խորհրդարանից հետ տանի օրենքի նախագիծը, կա՛մ պատգամավորները դեմ քվեարկեն դրա ընդունմանը: Այս պահին երկու տարբերակներից որևէ մեկը իրատեսական չի թվում, չնայած ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ ճնշում կլինի խորհրդարանի վրա: Ուսանողները հասկանում են, որ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորների վարքագիծը կախված է նրանից, թե իրենք որքան մարդ կկարողանան մոբիլիզացնել ԱԺ շենքի մոտ: Ի վերջո, իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ ուսանողների միայն մի փոքր մասն է պայքարում տարկետման իրավունքի վերացման դեմ, իսկ ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ իրենց վերահսկողության տակ:

Հոկտեմբերի 27-ին, երբ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության, ստացավ  87 կողմ և միայն 9 դեմ ձայն: Այն ժամանակ ուսանողությունը  բացարձակ պասիվ էր, և օրենքի ընդունմանը դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության 9 պատգամավորները: Բայց նույնիսկ այն ժամանակ օրենքի ընդունմանը կողմ չքվեարկեցին ՀՀԿ խմբակցության և միաժամանակ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը: Նրանք քվեարկության պահին նստած լինելով դահլիճում՝ չեն մասնակցել քվեարկությանը: Գեներալները բոյկոտում են նաև ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստերը, որտեղ քննարկվում էր այս օրենքի նախագիծը: Մանվել Գրիգորյանը չի թաքցնում, որ պատճառը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ լարված հարաբերություններն են: Նրանք միանգամայն տարբեր քաղաքակրթական միջավայրի ծնունդ են, և փոխադարձաբար իրար չընդունելը լիովին հասկանալի է: Կհաջողվի՞ Հանրապետական կուսակցության ղեկավարին ստիպել գեներալներին իրենց քվեարկությամբ ցույց տալ, թե որքան համախմբված դիրքորոշում ունեն իրենք այս հարցում, թե՞ երկրորդ ընթերցման ժամանակ ևս գեներալները համերաշխություն կդրևսորեն ուսանողության հետ, կերևա միայն քվեարկության ժամանակ:

Առանձին քննության առարկա է «Ծառուկյան» դաշինքի քվեարկության հարցը: Նախորդ քվեարկությանը դաշինքի 31 անդամներից բացակայել են 3-ը, մնացած 28 պատգամավորները միահամուռ կողմ են քվեարկել օրենքի ընդունմանը: Բայց այն ժամանակ որևէ բան չէր կանխագուշակում հանրային դժգոհության նման դրևորում: Երկրորդ ընթերցման քվեարկության  ժամանակ իրեն ընդդիմադիր համարող խմբակցությունը հայտնվելու է ծանր դրության մեջ: Մի կողմից փողոցում կանգնած ուսանողությունը պահանջելու է դեմ քվեարկել օրենքի ընդունմանը՝ պնդելով, որ դա վնասում է Հայաստանում գիտության զարգացմանը և երկիրը տանում է ռազմականացման ճանապարհով, մյուս կողմից՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չգիտեն, թե ինչպես կարող են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից այս քվեարկության ժամանակ, երբ առաջին ընթերցման ժամանակ կողմ են քվեարկել: Դաշինքում հասկանում են, որ իրենց համար իմիջային իմաստով վատ է իշխանության նախագիծը պաշտպանելը, բայց մերժելը ևս անհնար է թվում:

Երբ պաշտպանության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 10-ին քննարկում էր օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, հանձնաժողովի նիստին «Ծառուկյան» դաշինքի 3 անդամներից որևէ մեկը չմասնակցեց: Նույնիսկ գիշերային արտահերթ նիստի ժամանակ, երբ քվորում ապահովելու համար  բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական պատգամավորները, իշխանությունը հարկ չէր համարել նիստին ապահովել դաշինքի անդամների ներկայությունը՝ չցանկանալով փչացնել կուսակցության կիսաընդդիմադիր հանրային ընկալումը: Բայց եթե դաշինքն այսօր կայանալիք քվեարկության ժամանակ կրկին կողմ քվեարկի իշխանության նախագծին, ապա դրա արդյունքում դաշինքը նույնականանալու է իշխանությունների հետ:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները փորձելու են օգտագործել իրենց հին ու դրանով հանդերձ՝ մաշված մարտավարությունը, երբ իրենց ելույթներում քննադատում են իշխանությանը, կհայտարարեն, որ այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը առաջացավ, քանի որ իշխանություններն անընդունակ գտնվեցին վերացնել բուհական ընդունելության քննությունների ժամանակ առկա կոռուպցիան, որ տարկետման իրավունքից հիմնականում օգտվում են հարուստների և պաշտոնյաների երեխաները, որ սա լավագույն լուծումը չէ, բայց այս պահին միակ հնարավոր միջոցն է վիրահատական ճանապարհով ազատվելու այդ կոռուպցիոն վտանգից: Միայն թե, պետք է հաշվի առնել, որ սա նրանք ասում են ոչ թե կենսաթոշակառուներին և ոչ էլ լյումպենացված գործազուրկներին, այլ ուսանողությանը, որը շատ լավ տեղյակ է, թե արդյոք սրանով վերացվո՞ւմ է բանակային ծառայությունից ազատվելու կոռուպցիայի մի օղակը, թե՞ այն ընդամենը մի հաստատությունից տեղափոխվում է մեկ ուրիշ տեղ: Եվ եթե սա իսկապես ուղղված է մեծահարուստների ու արտոնյալների երեխաներին ծառայությունից ազատելու հնարավորությունը վերացնելուն, ապա ինչու են խորհրդարանում հավաքված հարուստներն ու արտոնյալները միահամուռ կողմ քվեարկում օրենքի ընդունմանը: Ի՞նչ է՝ նրանք զորակոչի տարիքի տղաներ չունե՞ն, թե՞ որոշել են, որ իրենց տղաները պետք է բոլորի հետ հավասար զորակոչվեն բանակ:

Որքան էլ մենք պնդենք, որ Հայաստանի խորհրդարանը չի արտահայտում հանրային տրամադրությունները, և որքան էլ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը իրենց վարքագծով ապացուցեն, որ կտրված են հանրությունից, միևնույն է՝ նրանք չեն կարող չտեսնելու տալ խորհրդարանի դարպասների առջև հավաքված հարյուրավոր ուսանողներին, և ցույց տան, որ չեն լսում նրանց պահանջները: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում կամ առայժմ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում