Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը պատրաստվում է Բրյուսելում բարձրացնել Ռուսաստանից սոցցանցերի միջոցով Կատալոնիայի անկախության «աջակցության» հարցը։ Այդ թեման նա մտադիր է քննարկել ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Ես կբարձրացնեմ միջամտության հարցը, թե ինչպես են զարգացել շահարկումները հանրաքվեի շուրջ և հաջորդական իրադարձությունները Կատալոնիայում»,-նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ իսպանական կառավարությունն ապացուցել է, որ թրաֆիքի մեծ ծավալը եկել է ՌԴ-ի տարածքից։
Իսպանիայում ՌԴ դեսպանատունը դատապարտել է պնդումները «Կատալոնիայում Ռուսաստանի ձեռքի» առկայության մասին։









































