Ես մնում են այն համոզմունքին, որ ՀՀ վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ նորմալ է, որ Կարեն Կարապետյանը հայտարարում է հետագայում աշխատելու ցանկության մասին։
«Բայց եթե մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է լինելու արտաքին վեկտորի հետ կապված, ո՞վ է վարելու բանակցությունները նույն Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված, ո՞վ է այն մարդը, որը լավատեղյակ է, ունի բանակցությունների մեծ փորձ այն մարդկանց հետ ովքեր, որ շարունակելու են այս խնդրով բանակցել։ Այստեղ իհարկե այդ հարցը ծագում է, թե Սերժ Սարգսյանի դերակատարումը որն է լինելու, միանշանակ է, որ այսօրվա դրությամբ իրադրությանը ամենալավը ինքն է տիրապետում։ Չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով կձևավորեն իշխանական բուրգը, բայց ես ուղղակի հարց եմ տալիս՝ ո՞վ է վարելու բանակցությունները։ Միանշանակ է ինձ համար, որ բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, ովքեր լավատեղյակ են և կարող են հնարավորինս լավ պաշտպանել մեր դիրքերը։ Չգիտեմ՝ որքանով է լավատեղյակ խնդրի նրբություններին և բանակցություններին, նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին ոչ ադրբեջանական կողմի և ոչ հայկական կողմի հասարակ քաղաքացիները չգիտեն»,- շեշտեց նա։
Արամ Նավասարդյանը նաև ընդգծեց, որ քաղաքական օրակարգի բացակայության պատճառով է, որ փորձ է արվում ցույց տալ, թե Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը լարված հարաբերություններ ունեն, պայքարում են միմյանց դեմ։ Ըստ նրա՝ հենց քաղաքական օրակարգի բացակայության պատճառով է, որ այսօր ակտիվորեն քննարկվում է Ռուզաննա Խաչատրյանի գրառումը։
Մանրամասները՝ տեասնյութում։









































