Sunday, 19 07 2026
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն կտրամադրի սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե­տա­կան հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանա­կավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջ» ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Կամուրջ ՈՒՎԿ-ն թվով 4-րդ ֆինանսական կառույցն է, որը ցանկություն է հայտնել միանալ ծրագրին:  Բանակցություններ են ընթանում նաև այլ կազմակերպությունների հետ: Որքան շատ ֆինանսական կառույցներ միանան ծրագրին, այնքան մեծ կլինի մրցակցությունը, և ֆերմերները կկարողանան ընտրել  իրենց գործընկեր կառույցին», – նշել է Ռոբերտ Մակարյանը:

 Փոխնախարարը հավելել է, որ մարզերում ակտիվորեն  ընթանում են հավաստագրման դասընթացները,  1600  ֆերմերներ հավաստագրվել են, արդեն կան նաև ծրագրից օգտված վարկառուներ:

 Վահե Հարությունյանն իր հերթին հավելել է, որ վարկերի շեմի բարձրացումը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին կապիտալ ծախսեր  կատարել և ավելի մեծ թափով զարգացնել իրենց տնտեսությունները, իսկ ծրագրում շատ ֆինանսական կառույցների ներգրավումը հնարավոր է դարձնում աշխարհագրական առումով ընդլայնել տարածքները` գյուղացիական տնտեսությունների համար առավել հասանելի դարձնելով այդ վարկային պրոդուկտը:

Արփինե Արշակյանը նշել է, որ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն ունի գրասենյակներ հանրապետության բոլոր մարզերում, և հավաստագրեր ստացած գյուղացիական տնտեսություններն արդեն  կարող են դիմել սուբսիդավորվող վարկեր ստանալու համար: «Գյուղատնտեսության վարկավորումը մեզ համար նոր քայլ չէ: Միանում ենք նաև այս ծրագրին, որպեսզի կարողանանք էլ ավելի լայն շրջանակների էլ ավելի լավ պայմաններով սպասարկել»,- նշել է «Կամուրջի»  ներկայացուցիչը:

Ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 3 %: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում