Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանը վերասահմանում է իր քաղաքական ինքնությունը, անկախությունը

Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցված նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագիրը կենսական նշանակություն ունի Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման առումով: Այս քայլով Հայաստանը որոշակի հնարավորություն ունի վերասահմանելու իր քաղաքական ինքնությունը, անկախությունը, իր արտաքին քաղաքականության ուղեգծին հավատարիմ մնալու ունակությունը: Համաձայնագրի բացակայության դեպքում ամբողջությամբ զրկված կլինենք գոնե հայեցակարգային զարգացման որևէ տեսլականից: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում այսպես գնահատեց Մալմյոյի համալսարանի Գլոբալ քաղաքական հետազոտությունների բաժնի հրավիրյալ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային Համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին` Բրյուսելում:

– Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA), Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման և ավնտանգության ամրապնդման տեսանկյունից:

Անկասկած, hամաձայնագիրը կենսական նշանակություն ունի թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և թե՛ Եվրամիության հետ համագործակցությունը զարգացնելու, անավարտ էջը թերթելու և նոր փուլ սկսելու առումով: ԵՄ-ի հետ երեք տարվա բանակցություններից հետո Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու Հայաստանի որոշումը շատ անսպասելի էր և անհասկանալի, և դրանից հետո առաջ չէր քաշվել որևէ նոր փաստաթուղթ, որը գոնե տեսականորեն կկարողանար լրացնել Ասոցացման համաձայնագրի չստորագրման պատճառով առաջացած բացը: Եվ այս իմաստով խիստ ողջունելի է երկկողմ պատրաստակամությունը, քաղաքական կամքը՝ փորձել լրացնել բացերը, զարգացնել փոխգործակցությունը նույնիսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման պատճառով առաջացած սահմանափակումների պայմաններում:

Կարծում եմ՝ փաստաթուղթը շատ կարևոր է Հայաստանի համար նախ և առաջ այս համատեքստում, քանի որ Հայաստանը, միանալով ԵԱՏՄ-ին, փաստացի շեղվում է իր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկից՝ ունենալ կոմպլեմենտար, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և հայտնվում է մի ակումբում, որի անդամների հետ շատ քիչ քաղաքակրթական ընդհանրություններ ունի: Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսը, որպես կանոն, միշտ եղել է ավելի պրոեվրոպական՝ մատնանշելով Եվրոպան, Եվրամիությունը՝ որպես քաղաքակրթական ընտրություն: Իսկ անդամակցումը ԵԱՏՄ-ին հիմնավորվեց տնտեսական և անվտանգության որոշակի նկատառումներով: Անշուշտ, խիստ վիճարկելի է այն պնդումը, թե ԵԱՏՄ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ Հայաստանի համար անվտանգության առումով: Անվտանգությունն այստեղ սահմանափակվում է միայն ռուսական զենքի ձեռքբերման մատչելի գներով: Փորձը ցույց է տալիս, որ այդ միությանն անդամակցելուց հետո Հայաստանը ոչ միայն երաշխիքներ չի ստացել ղարաբաղյան սահմանագծում, այլև ավելի է մեծացել նրա խոցելիությունը, այսինքն՝ Ադրբեջանի ագրեսիվությունն ավելի է սաստկացել Արցախի և Հայաստանի նկատմամբ, ինչը, ըստ երևույթին, նաև որոշակի կապ ունի ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլի, Ադրբեջանին ԵԱՏՄ-ի կազմի մեջ ընդգրկելու կամ նրա նկատմամբ ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի հնարավոր ձգտումների և ջանքերի հետ: Այսպիսով, միանշանակ կարող ենք փաստել, որ մնացել է մեծ վակում Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգում, և հակառակ այն կանխատեսումներին, որ ԵԱՏՄ-ն կլուծի մեր անվտանգության բոլոր հարցերը, դա փաստացի իրականություն չի դառնում: Այս իմաստով կա խնդիր՝ հնարավորինս դիվերսիֆիկացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրատլանտյան ուղղությամբ: Այս առումով ավելորդ է նշել, որ հենց Եվրոպական միությունը, որպես տարածաշրջանի ազդեցիկ դերակատար, կարող է զգալիորեն նպաստել Հայաստանում քաղաքական բարեփոխումների իրականացմանը և երկրի անկախության ամրապնդմանը:

– Կարծում եք՝ փաստաթուղթն իսկապես ունի՞ ռազմավարական նշանակություն նշված ոլորտների համար, թե՞ ավելի շատ հռչակագրային բնույթ է կրում:

– Բնականաբար, այս փաստաթուղթը չունի այն նշանակությունը, ինչ ունի Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար, բայց եթե մյուս կողմից նայենք, Հայաստանը փաստորեն ԵԱՏՄ-ի միակ երկիրն է, որը ստանում է Եվրամիության հետ քաղաքական նմանօրինակ գործակցություն զարգացնելու հնարավորություն, ինչը ևս շատ կարևոր քայլ է: Դրանով ուղենշվում է Հայաստանի արտաքին քաղաքականության՝ եվրոպական ուղղությանը հավատարիմ մնալու վճռականությունը, և դրանով ինչ-որ տեղ հնարավորություն է ստեղծվում Հայաստանի համար՝ վերականգնելու իր հեղինակությունը Ասոցացման համաձայնագրի տապալումից հետո: Այդ քայլն իրոք մեծ իրարանցում առաջացրեց, և ԵՄ շատ պաշտոնյաներ նույնիսկ Հայաստանը որակեցին որպես անվստահելի, անհուսալի գործընկերոջ՝ անշուշտ, նաև ակնարկելով, որ այս որոշումը նաև ռուսական ճնշումների հետևանքն էր: Հայաստանը հաճախ ներկայացվում էր որպես շատ թույլ, տկար և անկանխատեսելի գործընկեր, որը ցանկացած պահի կարող է փոխել իր արտաքին քաղաքական ուղեգիծը: Եվ այս քայլով Հայաստանը որոշակի հնարավորություն ունի վերասահմանելու իր քաղաքական ինքնությունը, անկախությունը, իր արտաքին քաղաքականության ուղեգծին հավատարիմ մնալու ունակությունը:

Եթե խոսենք վարկանիշի մասին, սա նվազ կարևոր չէ միջազգային հարաբերություններում, բայց մյուս կողմից՝ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանը կարողանում է քաղաքական համաձայնության հասնել Եվրամիության հետ, որպեսզի Եվրամիությունը հետագայում ևս խթանի ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, իրավական պետության կայացման գործընթացը, նպաստի տնտեսական զարգացման համար որոշակի միջավայրի ստեղծմանը, սոցիալական, կրթական, գիտական և մի շարք այլ ոլորտների խնդիրների լուծմանը: Բոլոր այս ոլորտները, որոնք ներառված են Համաձայնագրում, ունեն խիստ կարևոր նշանակություն: Անհնար է պատկերացնել, որ այդ բացը կարող էր լրացնել ԵԱՏՄ-ն, կամ ԵԱՏՄ-ն կզբաղվեր Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ և մարդու իրավունքների հարցերով: Եթե հղում անենք Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, երբ խոսք էր գնում Եվրասիական միությանը Վրաստանի հնարավոր անդամակցման մասին, նա ասում էր՝ «Վրաստանը կանգնած է երկընտրանքի առջև՝ ընտրել վախի իշխանությունը՝ ի դեմս Եվրասիական միության, թե՞ օրենքի իշխանությունը՝ ի դեմս Եվրոպական միության»: Այսինքն՝ մնալով ԵԱՏՄ-ում՝ Հայաստանը ժողովրդավարական զարգացման որևէ հեռանկար չի ստանում: Ներքաղաքական էլիտան պնդում է, որ դա մեզ տալիս է գոյատևման որոշակի երաշխիքներ, որոնք իրենք քողարկում են «անվտանգություն» եզրույթով՝ պնդելով, որ այլընտրանք չունենք: Իսկ Եվրամիության հետ թեկուզ ինչ-որ փաստաթղթից սկսելը և հետագայում գործակցությունը խորացնելու հեռանկարը տալիս է զարգացման հնարավորություն, ինչն անհնար է ԵԱՏՄ-ի շրջանակներում, եթե խոսում ենք քաղաքական, տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության, ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին: Չչափազանցնելով այս փաստաթղթի նշանակությունը՝ պետք է փաստենք, որ դրա բացակայության դեպքում ամբողջությամբ զրկված կլինենք գոնե հայեցակարգային զարգացման որևէ տեսլականից:
– Հայաստանի ղեկավարությունն այս համատեքստում շատ հստակ ուղերձ է հղում Հայաստանի միջազգային գործընկերներին, որ Հայաստանն այս Համաձայնագրի շնորհիվ կարող է կապող օղակ դառնալ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև՝ հարթակ տրամադրելով այս երկու ինտեգրացիոն կառույցների անդամներին համագործակցելու համար: Սա իրագործելի՞ գաղափար է, թե՞ ավելի շատ բարի ցանկություն:

Իհարկե, այստեղ կան նաև բարի ցանկության, ցանկալին իրականության տեղ տեսնելու որոշակի միտումներ, բայց մյուս կողմից շատ լավ է, որ սահմանվում են բարձր նպատակներ, նշաձողեր, և Հայաստանը նաև որոշակի հաղորդագրություն է ուղարկում Ռուսաստանին, որ այս քայլով Հայաստանը չի շեղվում եվրասիական ուղուց և ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններից: Հակառակը, սա կարող է սիմվոլիկ քայլ լինել՝ նպաստելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև գործակցության հաստատմանը: Այս առումով համակարծիք եմ Հայաստանի ղեկավարության հետ, որ փորձում են խնդիրը համագործակցության մեջ ներկայացնել՝ խուսափելով որոշակի շահարկումներից և Ռուսաստանի հետագա ճնշումներից: Բայց իրականության մեջ, կարծում եմ, խնդիրները Եվրասիական և Եվրոպական միությունների միջև այնքան լուրջ են, որ պահանջում են ավելի խորքային լուծումներ, և քաղաքական խնդիրների ամբողջ այդ համակարգի մեջ դժվար է պատկերացնել, թե Հայաստանը ի՞նչ դեր կարող է ունենալ: Սա կարող է ունենալ զուտ սիմվոլիկ նշանակություն, որ տեսեք՝ ԵԱՏՄ անդամ երկիրը կարող է նաև համաձայնագիր հաստատել Եվրամիության հետ և քայլ ձեռնարկել միությունների մերձեցման ինչ-որ հարթակ ստեղծելու ուղղությամբ:

– Իսկ ի՞նչ կասեք Համաձայնագրի ստորագրման հարցի մասին: Փաստաթուղթը կստորագրվի՞ նոյեմբերի 24-ին՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, թե՞ ոչ: Ի՞նչ կանխատեսում կարող եք անել:

Կարծում եմ՝ տվյալ դեպքում ճիշտ չի լինի կանխատեսում անել, քանի որ կան որոշ տեխնիկական խնդիրներ Եվրամիությունում՝ կապված փաստաթղթի թարգմանության, իրավական վերանայումների հետ, և այս առումով դժվար է կանխատեսել՝ մինչև այդ օրը տեխնիկական խնդիրները լուծված կլինե՞ն, թե՞ ոչ: Պարզապես փոքր-ինչ տարակուսելի է Հայաստանի քաղաքական վերնախավի մոտեցումը այս հարցին, քանի որ Հայաստանի դիվանագետները, պաշտոնյաները փորձում են ներկայացնել, որ փաստաթղթի ստորագրման համար պետք է հենց եվրոպական կողմի քաղաքական կամքը: Ըստ երևույթին, փորձում են գնդակը տեղափոխել Եվրամիության կիսադաշտ՝ ցույց տալով, որ մեր կողմից խոչընդոտ չկա, մեզ մոտ ամեն ինչ կարգին է, և Եվրամիության կողմից պետք է պատրաստակամություն լինի: Կարծում եմ՝ Եվրամիության կողմից պատրաստակամությունը միանշանակ կա, և եթե խնդիրները զուտ տեխնիկական բնույթ ունեն, ապա Համաձայնագիրը կստորագրվի, հակառակ դեպքում հնարավոր է՝ գործընթացը հետաձգվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում