Saturday, 18 07 2026
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Խրամատում գովում են, խրամատից դուրս՝ անտեսում. ապրիլյան պատերազմի մասնակիցներ

Երեք տասնյակից ավելի քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման զեղչերը չեն արվում, խնդիրը առկա է հատկապես ԵՊՀ-ում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը՝ հավելելով, որ նախ՝ զեղչ չի արվոմ, քանի որ զինգրքույկում նշված չէ, որ ապրիլյան պատերազմի մասնակից են, և երկրորդ՝ պատճառաբանում են նաև ուսման առաջադիմության հետ կապված հարցերը՝ անգամ մարտական հերթապահության համար նախատեսված 30 տոկոս զեղչը չկիրառելով։

«Այսօր փորձեցինք տեսնել ռեկտորին՝ թույլ չտվեցին։ Ուզում ենք հրավիրել հանրության, քաղաքական գործիչների, մանավանդ ԿԳ, պաշտպանության նախարարների ուշադրությունը, որպեսզի զբաղվեն այս հարցով։ Տղաները ապրիլյան պատերազմին ծառայել են, որոշներին, բիլետների մեջ այդ մասին չգրելով, չեզոքացրին, որոշներին էլ մարտական հերթապահության համար զեղչը չկիրառելու համար ՄՈԳ սահմանելով են ուզում հեռացնել, ինչ է որ կարողանան գումար աշխատել։ Հոգնել ենք փաստաթղթերով տարբեր կառույցներ գնալ-գալուց, դիմում ենք ՀՀ վարչապետին, նախագահին, որպեսզի այս խնդիրները լուծվեն. մենք իրենց բոլոր հրամանները կատարել ենք, մենք առաջնագծում եղել ենք, ինչքան կարողացել ենք՝ էդ առաջնագիծը պահել ենք, հիմա խնդրում ենք, որ լուծեն այս հարցերը»,- շեշտեց նա։

ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներ Սամվել Մանուկյանը և Գևորգ Գրիգորյանը ընդգծեցին, որ մարտական հերթապահության համար նախատեսված զեղչից չեն կարողանում օգտվել, քանի որ ՄՈԳ-ի շեմը բարձրացվել է։

«Ես ծառայել եմ Մարտունի 2-ում, ապրիլի 2-ից բարձրացել եմ առաջնագիծ, բայց ինչպես շատերի, այնպես էլ իմ զինգրքույկում չեն նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակից եմ. մասնակիցների մեծ մասի զինգրքույկում նշված չէ, գոնե էս մարտական հերթապահության հետ կապված ՄՈԳ-ի շեմը թող բարձր չդնեն, ժամանակին 8 էր, հետո 9, հիմա էլ՝ 10, ուզում են 11 դարձնել»,- նշեց Գևորգ Գրիգորյանը։

Ապրիլյան պատերազմի մի շարք մասնակից ուսանողներ այսօր զեղչից զրկված տղաների հետ փորձում էին հանդիպել ԵՊՀ ռեկտորին, որպեսզի իրենց մարտական ընկերներին աջակցեն։ Մարտի դաշտում վիրավորված ուսանողներից Հայկ Թորոսյանը ընդգծեց, որ ինքը ծանր վիրավորում է ստացել, և չնայած իր ուսման վարձը զեղչել են, բայց տարբերակված մոտեցումը ճիշտ չէ, քանի որ վիրավորներն էլ ողջ են մնացել իրենց մարտական ընկերների շնորհիվ, որոնց հետ այսօր արդար չեն վարվում։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում