Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Սերժ Սարգսյանի ցավոտ սպասումը. Ինչ կհաջողացնի Էրդողանը

Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա Ղարաբաղյան խնդրի վրա, այդ հարցը ավելի արագ կլուծվի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նաև հայտնել է հաջորդ շաբաթ Ռուսաստան մեկնելու և ՌԴ նախագահի հետ հանդիպելու, այդ թվում՝ Ղարաբաղյան հարցը քննարկելու մասին:

Էրդողանի հայտարարությունը հուշում է, որ Պուտինը, այսպես ասած, չի կենտրոնանում Ղարաբաղյան խնդրի վրա, այսինքն՝ չի «ցանկանում» լուծել այն: Իր հերթին ուշագրավ է, որ Էրդողանը այդ մասին հայտարարում է Բաքու կատարած այցից հետո, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Պուտինի «ցանկության» բացակայությունից կամ «չկենտրոնանալու» հանգամանքից դժգոհել է Ադրբեջանի նախագահ Ալիևն ու հորդորել, որ Էրդողանը այդ հարցում օգնի իրեն, այսպես ասած՝ կենտրոնացնի կամ մոտիվացնի Պուտինին:

Հետաքրքիր է, որ Էրդողանը փաստորեն այդ փորձն անելու է նոյեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցից առաջ: Այսինքն՝ եթե Թուրքիայի նախագահին հաջողվի մինչ այդ Պուտինի հետ կայանալիք իր հանդիպմանը Ղարաբաղյան հարցում, այսպես ասած, կենտրոնացնել կամ մոտիվացնել Պուտինին, ապա նոյեմբերի 15-ին Սերժ Սարգսյանին Մոսկվա այցի ընթացքում կսպասի Պուտինի հետ բավականին բարդ խոսակցություն, և չի բացառվում, որ Սարգսյանը միայն, այսպես ասած, բավական բարդ զիջումների գնով, այսպես ասած, ապակենտրոնացնի Պուտինին, չեղարկի նրա մոտիվացիան:

Օրերս Սերժ Սարգսյանը ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսել էր Ղարաբաղյան խնդրի ցավոտ լուծման մասին: Սա իհարկե կարող է լինել տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Սովորաբար ընկալվում է, որ այստեղ նկատի է առնվում տարածքային զիջումը: Մյուս կողմից, սակայն, կարող է լինել հակառակ մեկնաբանություն, որ այսպիսի զիջման չգնալու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի անցնել, այսպես ասած, այլ ցավերի միջով, և որն ամենևին հնարավոր ռազմական գործողությունները չեն: Օրինակ՝ եթե հերթական անգամ հարված ստանա Հայաստանի եվրաինտեգրացիան, դա ցա՞վ է, թե՞ ոչ: Կամ՝ եթե, օրինակ, իրականություն չդառնան, այսպես ասած, ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների ներդրումները, դա Հայաստանի համար տնտեսական ցա՞վ է, թե՞ ոչ:

Այդպիսով, հաջորդ շաբաթ տեղի ունենալիք Էրդողան-Պուտին հանդիպումը Հայաստանի համար ստանում է բավական նկատելի ռիսկի կարգավիճակ: Դա չի նշանակում, որ Պուտինին մոտիվացնելու և Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կենտրոնացնելու Էրդողանի հաջողությունը երաշխավորված է. իսկ թե լուծման հատկապես ինչ տարբերակի շուրջ է փորձելու կենտրոնացնել Պուտինին Էրդողանը՝ թերևս դժվար չէ պատկերացնել: Բայց թեև նրա հաջողությունը երաշխավորված չէ, այդուհանդերձ՝ անկասկած է, որ Երևանը պետք է արդեն իսկ սկսի աշխատել Էրդողանին այդ հաջողությունը թույլ չտալու ուղղությամբ:

Ի վերջո, Ռուսաստանը պետք է հասկանա նաև, և պետք է հասկացնել Մոսկվային, որ Ղարաբաղյան հարցում թուրք-ադրբեջանական մոտիվացիաների շուրջ կենտրոնանալը Ռուսաստանի համար կարող է լինել ցավոտ, այսպես ասած՝ Հայաստանը կորցնելու հարցում: Ի վերջո, Մոսկվան ապրիլյան պատերազմում տեսավ դրա, այսպես ասած, ուրվականը: Պարզապես պետք չէ թույլ տալ, որ Ռուսաստանը մոռանա այն, ինչ տեսել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում