Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

Սերժ Սարգսյանը հանդիպել է միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի քննարկման ու սահմանադրական դատարանների, միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների միջև համագործակցության հնարավոր եզրերի բացահայտման համար:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը կազմավորման պահից ի վեր ակտիվորեն ներգրավված է փոխգործակցության զարգացմանն ուղղված այդպիսի գործընթացներում:

Այն փաստը, որ խորհրդաժողովն իր հարկի տակ է հավաքել բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է նման ձևաչափով համագործակցության պահանջվածության մասին: Նախագահը նշել է, որ անմիջական շփման միջոցով փոխգործակցությունը ամենալավ ձևն է համատեղ և արդյունավետ լուծումներ գտնելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների համար, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու:

Այս համատեքստում Նախագահ Սարգսյանը խոսել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և այլ եվրոպական կառույցների հետ ձևավորված փոխգործակցության մասին, որի շնորհիվ տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված բարեփոխումներ են անցկացվում: Նախագահը խոսել է նաև 2015թ. Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների մասին, որը մեկնակետ դարձավ Հայաստանի պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին:

Միջազգային խորհրդաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահին ջերմ ընդունելության և խորհրդաժողովի կազմակերպիչներին՝ Երևանում միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նրանք նշել են, որ անցած երկու օրերի ընթացքում խորհրդաժողովի շրջանակներում բավականին արդյունավետ երկխոսություն է ծավալվել, որի ժամանակ անդրադարձել են մասնագիտական տեսանկյունից մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ իշխանությունների տարանջատմանը, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական դատարանների դերակատարությանը ժողովրդավարական համակարգերում և այլն:

Խորհրդաժողովի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու մասնագիտական ոլորտում սերտ շփումներն ու համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում