Դաջվածքներ արել են նույնիսկ հնագույն ժամանակներում՝ Նեոլիթյան շրջանում, հավանաբար նաև ավելի վաղ: Ավստրիայի և Իտալիայի Ալպերի հատվածում վերջերս հայտնաբերված մ.թ.ա. 3300 թվականի սառած մումիան բազմաթիվ դաջվածքներ է ունեցել: Ենթադրվում է, որ դրանք կիրառվել են որպես թերապևտիկ նշաններ:
Բազմաթիվ հնագույն մշակույթները, որոնք գոյատևել են առ այսօր, նույնպես կիրառում են դաջվածքները, և յուրաքանչյուրը դրանց տալիս է տարբեր մշակութային նշանակություն:
Դաջվածքների նշանակությունը ժամանակակից աշխարհում շատ տարբեր է. ոմանք այն ասոցացնում են հանցավոր վարքի հետ, մյուսների համար այն խորհրդանշական նշանակություն ունի, իսկ ոմանց համար պարզապես ֆիզիկական գեղեցկություն է:
Ներկայում դաջվածքների արվեստը շատ զարգացած է՝ դիզայնի և գույների առումով: Իսկ ահա ջրաներկով արված գեղարվեստական դաջվածքները միանգամայն այլ լուծում ունեն:
Լուսանկարները՝ Boredpanda.com կայքի: