Tuesday, 30 04 2024
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով

«Ինչ ուզեմ՝ տալու ես, ինչ ասեմ՝ անելու ես». Իջևանցի երիտասարդը դաժանաբար ծեծել, ապա սպառնացել է մորթել 70-ամյա կնոջը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Բաղմանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործն արդեն երկրորդ պտույտն է կատարում դատական ատյաններում:

Այն արդեն երկու անգամ քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սկզբում կայացվել է արդարացման, ապա՝ մեղադրական դատավճիռ:

34-ամյա Կարեն Բաղմանյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, հիմնականում՝ գողությունների համար, դատվածությունը մարված չէ:

Այս անգամ նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև չորս դրվագով՝ ուրիշի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի համար: Բոլոր դրվագներով տուժողը նույնն է՝ Լաուրա Մ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 7-ին, գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Կարեն Բաղմանյանը մտել է Իջևանի բնակչուհի Լաուրա Մ.-ի առանձնատուն, բռունցքներով հարվածել է 70-ամյա կնոջ դեմքին, դանակով սպառնացել է, թե կհարվածի, կմորթի, և գումար է պահանջել:

Տանտիրուհին խորամանկել է, ասել է, թե սոված է, Կարենին համոզել է, որ նա գնա ուտելիք բերի: Կարենը դուրս է եկել տանից, Լաուրան էլ է դուրս եկել, զանգել է որդուն ու գնացել է որդու տուն:

Բացի այս հարձակումից, ըստ մեղադրանքի՝ 2015թվականի հուլիսին, օգոստոսին ու սեպտեմբերին Կարեն Բաղմանյանը չորս անգամ փորձել է խախտել նույն տուժողի՝ Լաուրա Մ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, բայց ամեն անգամ տանտիրուհին նրան վախեցրել է, ու նա դիմել է փախուստի:

Դատարանում Կարեն Բաղմանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց հարցերին պատասխանելով՝ հայտնել է, թե տուժող Լաուրային չի ճանաչում, երբեք չի տեսել, որևէ հանցավոր արարք չի կատարել: Լաուրայի որդին իրեն հանդիպել է պատահական՝ ավտոտնակների արանքում, դիտողություն է արել հեռախոսով «լուսարձակելու համար»: Ինքն ասել է, թե լույս չի արձակում, միայն խոսում է հեռախոսով, բացի այդ՝ սա իրենց քաղաքն է՝ իրենց Իջևանը, որտեղով կուզի՝ կքայլի: Ինքն այդ ժամանակ գնում էր իր մոր տուն: Բայց ոստիկանության աշխատողները իրեն բռնել ու տարել են բաժին:

Գործով տուժող Լաուրա Մ.-ն հայտնել է, թե ամբաստանյալ Կարենին ճանաչել է դեպքից հետո: Ինքը սովորաբար երեկոները պառկում ու հեռուստացույց է դիտում: Դեպքի օրը՝ 2015 թվականի հուլիսի 7-ի գիշերը, հեռուստացույց դիտելիս «աչքը կպել է»: Ինչ-որ ձայնից արթնացել ու տեսել է, որ բարձրահասակ մի տղա է կանգնած իր գլխավերևում, գլխին՝ թասի պես տարօրինակ գլխարկ:

Այդ տղան անսպասելի ընկել է իր գլխին ու փոքրիկ դանակը ձեռքին՝ իր «վզից պինդ բռնած՝ ճնշել է իրեն»: Ինքը սկզբում շփոթվել է, բայց հետո հավաքել է իրեն ու հարցրել է՝ նա իրեն ճանաչո՞ւմ է, ինչո՞ւ է եկել:

Տղան ասել է, թե իրեն ճանաչում է՝ իբր ցերեկը իրար հետ պայմանավորվել են, որ գիշերը այցելի:

Ինքն ամոթանք է տվել այդ երիտասարդին՝ ասելով, թե ինքը 70 տարեկան կին է, նրան տատիկ «կսազի», ինքը ոչ ոքի հետ ոչինչ չի պայմանավորվել:

Երիտասարդը իրեն բարձրացրել է բազմոցից, ինքը հրել է նրան, նրա գլխի թասանման գլխարկն ընկել է, ձեռքից էլ թզբեհն է ընկել, որն ինքը ոտքով հրել-գցել է բազմոցի տակ:

Ինքն այդ երիտասարդին ասել է՝ սխալ հասցեով ես եկել, տղա՛ ջան: Նրա վրայից ալկոհոլի հոտ է զգացել: Նա իրեն հրել, խփել ու ասել է՝ տուր, տուր: Ինքը հարցրել է՝ ի՞նչ տամ: Ասել է, թե տղան դիմացի շենքում է ապրում, իր գումարները տղայի մոտ են, ինքը գումար չունի:

Այդ ժամանակ երիտասարդը շատ ուժեղ խփել է իր դեմքին, իր աչքերի առաջը սևացել է: Նա սպառնացել է, թե դանակը իր «փորն է կոխելու, ամեն ինչ անելու է, որ ինքը խայտառակ լինի բոլորի առաջ»:

Ինքն ասել է, թե հիվանդանոցից նոր է դուրս գրվել, շատ թույլ է, «սիստեմ է ստանում», ի վիճակի չի խոսելու, բացի դրանից էլ՝ շատ սոված է: Խնդրել է, որ երիտասարդը գնա խանութ, մի կտոր հաց բերի, միասին ուտեն, հետո ինքը նրա բոլոր ցանկությունները կկատարի:

Ինքը խաբել է այդ երիտասարդին, հոգեբանորեն ազդել է նրա վրա: Նա հավատացել ու տանից գնացել է ուտելիք բերելու: Հենց որ նա դուրս է եկել, ինքն էլ հեռախոսը վերցրել ու դուրս է եկել տանից: Տեսել է՝ նա որ ուղղությամբ գնաց, ինքը գնացել է հակառակ ուղղությամբ, որ նա իրեն չբռնի:

Անմիջապես զանգել է մոտակայքում ապրող որդուն, ասել է, թե ինքը փողոցում է, որտեղ գողեր են ման գալիս, ինքը վախենում է: Տղան եկել ու տարել է իր տուն:

Ինքը որդուն պատմել է իր տուն ներխուժած տղայի մասին, որդին գնացել է նրան գտնելու, նա փողոցում նույնիսկ տեսել է Կարենին, բայց չի պատկերացրել, որ նա է մտել իր տուն:

Ինքն այդ ժամանակ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի տվել: Որդին իրեն տարել է բժշկի, բայց բժիշկը տեղում չի եղել, հետո ինքը տանն է բուժել դեմքի կապտուկները:

Որդին այդ դեպքից հետո իր տան պատուհաններին ճաղեր է ամրացրել, մուտքի դուռն է փոխել:

Դեպքից մեկ շաբաթ հետո նույն երիտասարդը եկել, ծեծել է իր դուռը: Ինքը նրան վախեցրել է, որ վրան ժավել է լցնելու: Նա հեռացել է:

Հարևաններից հետաքրքրվել ու իմացել է, որ այդ տղան իջևանցի է, տարօրինակություններ ունի:

Մի քանի օր հետո նույն երիտասարդը եկել, բարձրացել է իր պատուհանին: Ինքը նորից նրան վախեցրել է, թե անմիջապես զանգելու է ոստիկանություն: Ժավելի շիշն էլ ցույց է տվել ու ասել է, թե ժավելը լցնելու է նրա աչքերին ու վառելու է: Այդ երիտասարդը վախեցել, բարձրությունից թռել ու փախել է: Ինքը դարձյալ ոստիկանություն չի դիմել:

Տուժողն ասել է, թե այդ երիտասարդը հասարակության մեջ ապրելու իրավունք չունի: Իր իմանալով՝ նա խմող է, կենտրոնանում է մի մարդու վրա ու մինչև վնաս չտա, չի հանգստանում: Ստացվում է, որ նա կենտրոնացել էր իր վրա: Նա ևս երկու անգամ փորձել է մտնել իր տուն: Վերջին անգամ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին: Ինքը տեսել է, որ նա հեռախոսի լույսը գցում է իր դռան վրա, կախվում է դռնից: Ինքը զանգել է որդուն, հարսը վախեցել է, որ որդին շառի մեջ կընկնի, կանչել է հարևաններին: Վերջիններս ավտոտնակների արանքում բռնել են այդ երիտասարդին, ոստիկաններին են հանձնել: Նրան տեղափոխել են ոստիկանություն: Ինքը դրանից հետո է գնացել ոստիկանություն ու հաղորդում է տվել…

Այս գործով առաջին դատաքննության ավարտին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը կայացրել է արդարացման դատական ակտ՝ ապացուցված չհամարելով Կարեն Բաղմանյանին առաջադրված մեղադրանքները:

Մեղադրողը բողոքարկել է արդարացման դատավճիռը: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը, գործն ուղարկել է նույն առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննություն կատարելու:

Գործը երկրորդ անգամ քննել է դատավոր Զոյա Զաքինյանը: Նա ապացուցված է գնահատել Կարեն Բաղմանյանին առաջադրված մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 14-ից:

Այս դատավճիռն էլ բողոքարկել է պաշտպանական կողմը՝ խնդրելով բեկանել մեղադրական դատավճիռը, գործը մեկ անգամ ևս ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում