Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Ողջ հայ ազգը պետք է պատրաստ լինի հին կարգերի փլուզմանը. Զարուհի Փոստանջյան

Ներկայացնում ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյան հոդվածը.

«Ինդուստրիալ և հետինդուստրիալ բռնապետական համակարգերը չեն ձևավորում առաջադիմական քաղաքական վերնախավ և չեն ստեղծում տնտեսական զարգացման պայմաններ: Այդ համակարգում մարդու մտավոր ներուժը և կարողությունները հնարավորություն չունեն լիարժեք զարգանալու:

Այդպիսի հասարակարգում նյութական պաշարամիջոցները ոչ միայն չեն բաշխվում արդարացի, այլև օգտագործվում են աննպատակ և ի վնաս ազգի ու պետականության:

Ներկայիս հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը գտնվում է վերը նկարագրված համակարգում: Հայ ազգի մյուս՝ անդրսահմանային մասը, շուրջ քառորդ դար հայկական պետականությանը ծավալուն բարեգործության և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով չի կարողացել բարեփոխել իրավիճակը ոչ մի բնագավառում: Ընդհակառակն` նրանց այս միջոցները հիմնականում չեն ծառայել նպատակին:

Ներկայիս հայկական պետականությունից քառորդ դարի ընթացքում ապօրինաբար դուրս է բերվել շուրջ 30 միլիարդ դոլար:

Ներկայիս հայկական պետականությունը կուտակել է շուրջ 8 միլիարդ դոլարի պարտք: Հետինդուստրիալ, թվային և գլոբալացված աշխարհը արդի հայ ազգի և պետականության համար ընձեռում է լայն հնարավորություններ` զարգանալու, վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը և կառուցելու ազատ, անկախ, ազգային պետականություն: Թվային արտադրաեղանակները և գլոբալացված աշխարհը, կարելի է ասել, վերացրել են հեռավորությունը, ստեղծել պայմաններ` մասնակցելու ազգային, հանրային և քաղաքական գործընթացներին՝ գտնվելով աշխարհի ցանկացած վայրում:

Լինելով անդրսահմանային հայ ազգ, ունենալով հսկայական և´ մտավոր, և´ նյութական հնարավորություններ՝ մենք կարող ենք ստեղծել բոլոր պայմանները հայոց պետականության լիարժեք քաղաքական անկախության վերականգնման ու հայրենի պետականության ներքո մարդկանց ազատությունների տրամադրման և նրանց բարեկեցության ապահովման համար: Մեր անդրսահմանային ազգը և հայկական պետականության ներքո ապրող հայությունը պետք է բացառեն քաղաքական պասիվությունն ու անգործությունը և սկսեն գործել միասին՝ ընդհանուր ազգային քաղաքական հայտով:

Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայը, ով գիտակցում է, որ ունի իր հայրենակցի հետ հավասար ընդհանուր շահ, հանուն այդ շահի ոչ թե պետք է կատարի բարեգործություն կամ տրամադրի նյութական օգնություն, այլ ուղղակի զբաղվի հանրային և քաղաքական գործունեությամբ՝ հայրենիքում ապրող հայրենակցի հետ միասին: Իսկ բոլոր նրանք, ովքեր անհաղորդ են հայկական պետականության հանրային և քաղաքական գործընթացներին, պետք է դուրս բերվեն կրավորականության ու անտարբերության թմբիրից:

Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես քաղաքներում և հայ ազգի համար հնարավորություններ ու բարեկեցություն ապահովող այլ վայրերում ապրող հայերը պետք հաղորդակից լինեն իրենց հայրենիքի հանրային և քաղաքական գործընթացներին, ներկայացնեն քաղաքական հայտ և առաջադրեն հանրային իշխանության պաշտոններում իրենց նախընտրած անձանց և աջակցեն քաղաքական գործընթացների մեջ նրանց ներգրավմանը: Անդրսահմանային հայ ազգի արմատական շահն է` մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց հայրենիքում նրա քաղաքական գործունեության ծավալման, հնարավոր չի լինի հայրենի քաղաքներն ու մյուս բնակավայրերը վերածել հնարավորությունների ու բարեկեցության վայրերի:

Նրանք` իրենց բնակության ընդունած պետություններում ձեռք բերելով կարողություններ, մասնագիտություն, գիտելիքներ ու հմտություններ և լինելով անկախ՝ կարող են իրենց քաղաքական մասնակցությամբ հսկայածավալ ներդրում կատարել ազգային քաղաքական անկախության լիակատար վերականգնման և ազատությունների երաշխավորման հարցում: Նրանց այդպիսի ներգրավվածությունը ծառայելու է ոչ միայն ի բարօրություն ընդհանուր շահի, այլ նաև` ի նպաստ անձնական բարեկեցության:

Նրանք կունենան համոզմունք, որ իրենց հայրենիքն ազատ ու անկախ է և կդիտարկեն հայրենադարձության գաղափարը: Գիտակցված ազգային շահերը վեր դասելով մեր անձնական, նյութական, անգամ ֆիզիոլոգիական պահանջմունքներից, մենք կվերացնենք մեր հասարակության զարգացման հիմնական խոչընդոտը` բռնապետական, ավտորիտար համակարգը, և կներդնենք անկախ, ազգային ու ժողովրդավար համակարգ:

Հասարակության որոշակի շերտերի գիտակցված այդ շահը կփոխի իրավիճակը, մարդկանց կհանի անտարբերությունից, նրանց կդարձնի քաղաքականապես հասուն և կմղի արդար պայքարի: Ողջ հայ ազգը պետք է պատրաստ լինի հին կարգերի փլուզմանը և ունենա՝ նոր, առաջադեմ վերնախավ, որն արագ կստանձնի պարտականություն՝ ղեկավարելու պետության բոլոր կառույցները: Այդ առաջադեմ վերնախավը հիմնականում պետք է կազմվի անդրսահմանային հայ ազգի հատվածից:

Մենք պետք է դուրս գանք քաղաքական անկախության կորստի, դարավոր զրկանքների հետևանքով ձեռք բերած մի կերպ գոյատևելու ու հարմարվողականության մտայնությունից և արագ վերափոխվենք, ընդունենք հետինդուստրիալ, թվային, գլոբալացված հասարակության ընձեռած հնարավորությունները և, որպես քաղաքական ազգ, օգտվենք մեր քաղաքական իրավունքներից:

Մենք պետք է կատարենք գիտակցված քայլ` կրել քաղաքական իրավունքներ, իրացնել այդ իրավունքներն ու ստանձնել քաղաքական պատասխանատվություն, և կտեսնենք ու կշոշափենք, թե ինչ հնարավորություններ է այն մեզ տալու: Մենք գտնում ենք, որ կա ազգային-ազատագրական պայքարի դրոշը բարձրացնելու հրատապ պահանջ և կարիք: Այն կազմակերպելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար կարևոր նշանակություն ունի ազգին առաջնորդող, նրան համախմբելու, կազմակերպելու, ոգևորելու և մեծագործությունների մղելու ընդունակ ընտրանու դերը:

Քաղաքական հայ ազգի վերակայացումը և նրա բոլոր հատվածների կազմակերպվածությունը դառնալու են հայության զարգացման մեկնարկը, սեփական հայրենիքում բարիքներ արարելու նրա ազդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում