Friday, 17 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

«Ես չեմ եկել էստեղ մանևրելու». «Հաց բերողի» պաշտպանի վարույթի քննությունը թեժ մթնոլորտում անցավ

Երեկ Փաստաբանների պալատի խորհուրդը շարունակեց քննել «Հաց բերողի» ՝ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությունը: Հիշեցնենք, որ Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա, քանի որ բողոքաբեր անձինք կարծում են, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։

Երեկվա նիստում, ըստ էության, վարույթի համար որևէ նշանակություն ունեցող հանգամանք չպարզաբանվեց: Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց մի խումբ անձանց որպես վկա հարցաքննելու մասին, սակայն Խորհուրդը չհասցրեց քննի այդ միջնորդությունը, քանի որ նիստի ընթացքում փաստաբանների միջև հաճախակի բանավեճեր էին բռնկվում, որոնց արդյունքում նիստը երկարեց և ժամեր անց հետաձգվեց, քանի որ Խորհրդի անդամներից մեկը ստիպված էր հեռանալ, և Խորհրդում քվորումն այլևս ապահովված չէր:

Հարություն Հարությունյանը ինքնաբացարկի հիման վրա հեռացավ

Տիգրան Եգորյանն առաջարկեց որպեսզի Փաստաբանների խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը ինքնաբարկ հայտնի և չմասնակցի վարույթի հետագա քննությանը: Խնդիրն այն է, որ Հարություն Հարությունյանը փաստաբան Հրանտ Անանյանի ընկերն է, ով ևս Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է: Վերջինս ինքնաբացարկի հիման վրա հեռացել է այս գործի վարույթից, քանի որ Տիգրան Եգորյանի դեմ բողոք բերած անձանց իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել: Տիգրան Եգորյանը նշեց, որ ըստ Անի Կաղինյանի վկայության, Հարություն Հարությունյանն է համակարգել այն խումբը, որը խորհրդատվություն է տրամադրել նաև Եգորյանի դեմ: Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ ինքը երբևէ որևէ առնչություն չի ունեցել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հետ և իր տեղեկություններով՝ Հրանտ Անանյանի տրամադրած խորհրդատվությունը չի վերաբերել Տիգրան Եգորյանի դեմ բերված բողոքին:

Հարություն Հարությունյանը, այնուամենայնիվ, ինքնաբացարկի որոշմամբ հեռացավ, որպեսզի կասկածի տակ չդնի Փաստաբանների խորհրդի հեղինակությունը:

Ժամանակ չկար, բայց բանավեճն անվերջ երկարում էր…

Ուշագրավ էր, որ նիստը ղեկավարող Կարեն Մեժլումյանը փորձում էր ժամանակ խնայելու նպատակով սահմանափակել Տիգրան Եգորյանի հայտարարություն անելու իրավունքը, Եգորյանն առարկեց և հարցի քննարկումն ավելի երկար տևեց, քան բուն հայտարարությունը, որն ի վերջո Եգորյանը հնչեցրեց: Երբ Խորհրդի անդամներն իրենց կարծիքն էին արտահայտում՝ ժամանակի սղության պատճառով Եգորյանին հայտարարություն անելու հնարավորություն չտալու հարցը, նա հեգնանքով հայտարարեց, որ ժամանակ խնայելու համար իրենք կարող են քննարկել վարույթի քննությանն առհասարակ իր մասնակցության հարցը ևս:

Այնուհետև երկար քննարկում ծավալվեց Խորհրդի անդամ Նելլի Հարությունյանի մասնակցությամբ, ով Տիգրան Եգորյանին հարցեր էր տալիս վարույթի գործի վերաբերյալ: Հարությունյանը հետաքրքրվեց, թե Եգորյանը երբ է տեղեկացել, որ Արթուր Սարգսյանը Բեխտերևի հիվանդություն ունի: Եգորյանը նշեց, որ առաջին իսկ հանդիպման ժամանակ իր համար պարզ է դարձել, որ «Հաց բերողը» առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն հենց Բեխտերևի հիվանդության առկայության մասին նա տեղեկացել է, երբ Արթուր Սարգսյանի եղբայրը բերել է նրա ճամպրուկները, որոնց միջից գտել են հիվանդության մասին փաստաթուղթը: Նելլի Հարությունյանը մի շարք այլ հարցեր տվեց, որոնց Եգորյանին հիմնականում չէր պատասխանում՝ ասելով, որ իրենք արդեն իսկ ներկայացրել են այդ հարցերի պատասխանները:

Նելլի Հարությունյանը գնահատակա՞ն է տալիս գործի նյութերին

Նելլի Հարությունյանն իր խոսքում նշեց, որ «գործի նյութերից բխում է», որ Եգորյանը վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն չի ներկայացրել Բեխտերևի հիվանդության առկայության հիմքով Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու մասին: Եգորյանը հարցրեց՝ արդյոք դա Նելլի Հարությունյանի դիրքորոշումն է, որ ինքը միջնորդություն չի ներկայացրել: Հարությունյանն ասաց, որ դա չի կարող իր դիրքորոշումը լինել, քանի որ այս փուլում ինքն իրավասու չէ գնահատական տալ նյութերին: Եգորյանը սակայն պահանջում էր, որ Նելլի Հարությունյանը պարզաբանի, թե ինչի հիման վրա է նա ասում, թե «գործի նյութերից բխում է», որ միջնորդություն չի ներկայացվել կամ խոստովանի, որ ինքը դիրքորոշում ունի այս գործով:

«Պարոն Եգորյան, այսպես ասած, մի մանյովրեք»,- ասաց Հարությունյանը, ինչին ի պատասխան Եգորյանը կոռեկտության կոչ արեց: «Ես չեմ եկել էստեղ իմ նախկին պաշտպանյալի հետ կապված գործով մանևրելու, եթե ինչ-որ մեկն այստեղ մանևրելու է, ես կխնդրեմ, որ դուրս գա այստեղից»,- հակադարձեց Եգորյանը:

Տիգրան Եգորյանն իր դեմ հարուցված վարույթը քննող մարմնի անդամի անաչառությունը պարզելու համար շարունակաբար հարցադրում էր, թե Նելլի Հարությունյանը ինչի՞ հիման վրա է դիրքորոշում կազմել գործի վերաբերյալ: Վերջինս էլ անդադար կրկնում էր, որ ինքը դիրքորոշում չունի այս հարցում և չի էլ կարող ունենալ այս փուլում: Բանավեճին միջամտեց Խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը, ով նշեց, որ «միգուցե տիկին Հարությունյանի դիրքորոշումը առհասարակ խորհրդակցական սենյակում էլ փոխվի», ապա ավելացրեց, որ այս փուլում իրենք դիրքորոշում չեն կարող հայտնել:

Եգորյանը շնորհակալություն հայտնեց Բաբայանին, քանի որ վերջինս, ըստ Եգորյանի, իր խոսքով հաստատեց, որ Նելլի Հարությունյանն արդեն դիրքորոշում ունի այս գործի վերաբերյալ, որը միգուցե փոխվի խորհրդակցական սենյակում: Եգորյանը ընդմիջում խնդրեց, որպեսզի իր ներկայացուցիչների հետ խորհրդակցի՝ Խորհրդի անդամ Նելլի Հարությունյանին բացարկի միջնորդություն ներկայացնում է, թե ոչ:

Ընդմիջումից հետո Եգորյանը հայտարարեց, որ ինքը բացարկի միջնորդություն ունի, որը հետագայում կներկայացնի, իսկ այժմ ցանկանում է բանավոր ներկայացնել բացարկի հիմքերը, որը միգուցե Նելլի Հարությունյանին դրդի, որպեսզի ինքնաբացարկ հայտնի: Սակայն նախքան բացարկի հիմքերը ներկայացնելը Եգորյանը Նելլի Հարությունյանին խնդրեց ներկայացնել քրեական իրավունքի ոլորտում իր փորձը: Խորհրդի անդամը հրաժարվեց պատասխանել Եգորյանին: Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հետաքրքրեց՝ պատասխան չկա՞, թե փո՞րձ չկա: Նելլի Հարությունյանը դարձյալ լռեց, իսկ Տիգրան Եգորյանն ասաց, թե իր իմանալով Հարությունյանը փորձ չունի:

Եգորյանը նշեց, որ Նելլի Հարությունյանը իրավական գնահատական է տվել գործի նյութերին, դիրքորոշում է հայտնել, ինչը պետք է աներ խորհրդակցական սենյակում:  «Մենք կարծում ենք, որ Դուք չեք կարող այս գործով որոշում կայացնել, որովհետև նախ Դուք ունեք դիրքորոշում և Ձեր գնահատականը սխալ է, որովհետև Դուք չեք պատկերացնում քրեադատավարական ընթացակարգերը»,- հայտարարեց Եգորյանը:

Նելլի Հարությունյանը նիստը ղեկավարող Կարեն Մեժլումյանին խնդրեց անդրադառնալ Եգորյանի կողմից տրվող գնահատականներին, որից հետո Մեժլումյանն ընդհատեց Եգորյանին և պնդեց, որ բացարկը ներկայացվի գրավոր: Եգորյանը նշեց, որ ինքը հրապարակում է բացարկի հիմքերը, որը ավելի ուշ գրավոր կներկայացնի: Մեժլումյանը պնդեց, որ կարգը պետք է պահել և բացարկը ներկայացնել գրավոր, ինչին ի պատասխան Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հարց բարձրացրեց. «Եթե այդ կանոնն այդքան խիստ է, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ Հարություն Հարությունյանի դեպքում մենք բանավոր ներկայացնեինք բացարկի հիմքերը, իսկ Նելլի Հարությունյանի դեպքում թույլ չեք տալիս, որովհետև նա կի՞ն է»:

Բանավեճը շարունակվեց այնքան միջև կողմերը համաձայնություն ձեռք բերեցին, որ Եգորյանը կտպի բացարկի միջնորդությունը, որից հետո կընթերցի, որի համար ևս ընդմիջում հայտարարվեց: Ընդմիջումից հետո վարույթի քննությունը հետաձգվեց, քանի որ Խորհրդում քվորում չապահովվեց: Վարույթի քննության համար հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին: Ի դեպ, սույն վարույթի քննության համար Խորհուրդը քիչ ժամանակ ունի, քանի որ պետք է որոշում կայացնի մինչև հոկտեմբերի 20-ը:

Լուսանկարում՝ Տիգրան Եգորյան և Նելլի Հարությունյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում