Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

Փոքր Հայաստանի մեծ բլեֆը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նաև միջին և մանր օղակի պաշտոնյաների հայտարարագրերը: Երբ ծանոթանում ենք դրանց, ակնհայտ է դառնում Հայաստանի իշխանության անհուսալի կոռումպսցվածությունը, համակարգի «կենսունակության», վերարտադրության գաղտնիքը: Դրամային միլիոնատերեր, միլիարդատեր են հատկապես այն մարդիկ, ովքեր «յուղոտ» պաշտոններ են զբաղեցնում ՊԵԿ-ում: Օրինակ, ինչպե՞ս կարող է մարդը ստանալ 4 մլն 220 հազար դրամ աշխատավարձ, սակայն հայտարարագրել 7 մլն 700 հազար դրամ, 8 200 եվրո և 13 500 դոլար դրամական միջոց: Հայաստանում` հնարավոր է, որովհետև մեր պաշտպանները ֆոկուսնիկներ են: Նրանց շարքում է դրամական այս միջոցներին տիրապետող ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Սակայն Սաղոյանից շատ ավելի հարուստ պաշտոնյաներ կան հենց նույն ՊԵԿ համակարգում: Օրինակ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը որպես աշխատավարձ հայտարարագրել է 3 մլն 188 հազար դրամ: Բայց նրա հայատարարագրած դրամական եկամուտները մեծ չափերի են հասնում՝ 320 հազար դոլար և 71 մլն 500 հազար դրամ: Կամ` ընդամենը 2 մլն դրամ աշխատավարձ հայտարարագրած ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ Ստամբոլյանը հայտարարագրել է 290 հազար դոլար, 5 000 եվրո և 2 մլն դրամ դրամական միջոց:

Այս ցանկը կարող ենք անվերջ շարունակել, բայց հազիվ թե դրանով զարմացնենք մեր ընթերցողներին: Ավելին` հենց աղքատության ճիրաններում տառապող մեր հայրենակիցներին խնայելու նպատակով` կսահմանափակվենք միայն բերված օրինակներով` հավելելով միայն, որ ՊԵԿ-ում` չնայած համեստ աշխատավարձերին, հարուստ են գրեթե բոլոր պաշտոնյաները:

Թյուր է այն կարծիքը, որ պետական համակարգում ամենաունևորներն իշխանության առաջին դեմքերն են: Ավելի շուտ` դա այդպես է, եթե բարձրաստիճան պաշտոնյան իր ֆորմալ կարգավիճակին համարժեք ազդեցություն ունի քրեաօլիգարխիկ համակարգում: Եվ ճիշտ հակառակը` «տուրիստ» բարձրաստիճան պաշտոնյաներն, ովքեր իշխանության օլիմպոսում հայտնվում են քաղաքական հանգամանքների բերումով և, որպես կանոն, արագ հեռանում են, նույնիսկ կարող են շատ համեստ կենցաղ ունենալ:

Եթե ՊԵԿ-ի պաշտոնյան` իր համեստ աշխատավարձով, հարուստ է, ապա կամ թաթախված է կոռուպցիայի մեջ, կամ էլ` պետական գործը համատեղում է բիզնեսի հետ` նպաստելով վերջինիս բարգավաճմանը: Երկու դեպքում էլ գործ ունենք հանցագործության հետ, որի հեղինակներն իրավական երկրում երկար ժամանակ ազատության երես տեսնել չեն կարող: Եթե մեր ՊԵԿ-ում բոլոր պաշտոնյաները հարուստ են, ապա այս գերատեսչությունը, մեղմ ասած, պետական համակարգում կոռումպացվածներից մեկն է, ըստ այդմ` բլեֆ են Կարեն Կարապետյանի պնդումները ՊԵԿ բարեփոխումների մասին:

Մյուս կարևոր դիտարկումն այն է, որ հենց պետական համակարգի միջին կոռումպացված սեգմենտն է հայկական քրեաօլիգարխիայի ողնաշարը: Այդ մարդիկ «կասիրի» դեր են կատարում ոչ միայն իրենց անմիջական վերադասի, այլ նաև` այն պաշտոնյաների և օլիգարխների համար, որոնց քվոտայով նշանակվել են: Միջին այդ պաշտոնյաները տիրապետում են արտոնությունների ահռելի համակարգի, որովհետև հենց նրանք են ընտրությունների ժամանակ համակարգում իշխանության համար «տոկոս խփելու» գործընթացը:

Այլ խոսքով` կոռումպացված այս չինովնիկությունը կամ նոմենկլատուրան քրեաօլիգարխիայի «արյունատար համակարգն» է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված միջին և մանր օղակի պաշտոնյաների հայտարարագրերն, ըստ էության, հաղորդում են հանցագործ և կոռումպացված փողերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում