Thursday, 02 05 2024
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում

«Արյունահոսությունը» պետք է կանգնեցնել. Կարեն Կարապետյանը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից

Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ում է «Ծառուկյան» դաշինքն աջակցելու 2018-ի ապրիլին վարչապետի պաշտոնում. դա քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նա հավաստիացրեց, որ երբ պահը գա, հարցը հասունանա, իրենք իրենց կարծիքը կհայտնեն։

Անդրադառնալով կառավարության մեկ տարվա գործունեությունը Մելքումյանը նշեց, որ իրենք գոհ չեն կառավարության աշխատանքից» «Մեր խմբակցությունում կառավարության հաշվետվության վերաբերյալ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, դեռևս վերջնական, եզրափակիչ քննարկման կարիք ունենք, որը կլինի մոտ ժամանակներս։ Երբ եղավ կառավարության ծրագրի պաշտոնական քննարկումները ամռան սկզբին, մենք դեմ ենք քվեարկել այդ ծրագրին։ Մենք դեմ էինք քվեարկել նաև բյուջեի նախագծին։ Իհարկե, մեզ չի գոհացնում կառավարության մեկամյա գործունեությունը։ Քննական վերլուծության կենթարկենք այդ գործունեությունը, որտեղ կլինի և մասնագիտական, և քաղաքական գնահատական։ Հիմնարար գնահատականն այն է, որ «Ծառուկյան» դաշինքի մոտեցումները ներառված են իր ծրագրային 15 կետերում, որոնց վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը սպառիչ գնահատական տվեց։ Մենք այդտեղ առաջարկել ենք, թե ինչպես պետք է արյունահոսությունը կանգնեցնել։ Իսկ արյունահոսություն ասելով հասկանում եմ և արտագաղթը, որ ահագնացող տեմպերով շարունակվում է, և աղքատությունը, որ չի իջնում, և այն, որ մարդկանց աշխատավարձերն ու թոշակները չեն ավելանում, և տնտեսական խնդիրները։ Այդ իմաստով 15 կետերին այլընտրանք չկա»,-ընդգծեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։

Դիտարկմանը, որ տնտեսության մեջ դրական տեղաշարժերի մասին խոսել է նաև Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Այո, 1-2 ոլորտում որոշակի, համեմատական տեղաշարժ կա։ Ոչ ոք չի կարող թաքցնել, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է, կամ փորձ է արվում վարկային տոկոսադրույքները մի քիչ իջեցնել, որի մասին մենք ժամանակին ասել ենք»։

Մելքումյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական առումով իրենց ծրագրային ուղղվածությունը լրիվ այլ է, այն չէ, ինչ անում է կառավարությանը. «Հիմա ինչքան էլ որոշակի փոքրիկ տեղաշարժեր փորձեն անել, միևնույն է մենք գտնում ենք, որ նավը ճիշտ ուղղությամբ չի գնում, այն պետք է տանել այլ ուղղությամբ։ Նախ քաղաքական մեծամասնությունը չի փոխվել, ինչպես եղել է ՀՀԿ-ն, այնպես էլ մնում է։ Առաջին հիմնական թիրախային մոտեցումն այն է, որ թե նախորդ, թե ներկա կառավարությունների խնդիրը կանխատեսելիության թուլություն է, ճիշտ կանխատեսելու ունակություն չունենալը։ Օրինակ, երբ 2008 թվականին ԱԺ-ում քննարկվում էր, թե 2009-ի համար ինչ տնտեսական աճ պետք է ընդունվի, երբ աշխարհն արդեն լուրջ տնտեսական վիճակի մեջ էր, Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից կանխատեսվեց 9,2 տոկոսի աճ, սակայն ունեցանք 14,4 տոկոսի անկում։ Ճգնաժամը տարածվել էր ողջ աշխարհով, իսկ մենք հայտարարում էինք, որ մեզ շրջանցելու է ճգնաժամը և կանխատեսում 9,2 տոկոսի աճ։ 20 տոկոսից ավելի սխալանք էր։ 2016-ի համար նախատեսված էր ունենալ 2,2 տոկոս տնտեսական աճ։ Երբ մենք ասում էինք, էս ինչ ցուցանիշ եք դնում, գոնե 4-4,5 տոկոսի աճ դրեք, ասում էին՝ փոխարենը սա իրատեսական է։ Արդյունքում ունեցանք 0,2 տոկոսի աճ»։

Նա նկատեց, որ ինչպես նախորդ կառավարությունների օրոք, այնպես էլ այս կառավարության օրոք լուծված չի մնում ստեղծվող արդյունքի արդարացի բաշխման խնդիրը. «Տարեկան 10 մլրդ դոլարի ՀՆԱ աճ ունենք, որն ամեն տարի նույնն է մնում. Հիմա այդ 10 մլրդ դոլարն ո՞ւր է գնում, այդ միջոցների բաշխումն արդյունավետ չէ, այն տեղ չի հասնում էֆեկտիվ ձևով։ Կառավարությունը չի կարողանում այնպես անել, որ տնտեսական աճը դառնա տնտեսական զարգացում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում