Thursday, 16 07 2026
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը

Տիկին Վարդուշի կեղծ օրակարգով ենք առաջնորդվում. Աշոտ Մանուչարյանը՝ Սեֆիլյանի կոչի մասին

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնության աջակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը իրական օրակարգից դուրս է համարում անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի կողմից արված հասցեական կոչը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 30 տարիների ընթացքում մենք կամ սեփական կեղծ օրակարգով ենք առաջ շարժվում կամ՝ դրսից հրամցված:

«Հիմնական կեղծ օրակարգը, որ այս վերջին 30 տարիներին մենք ձևացրել ենք՝ ազատվել այս ինչից օրակարգն է, ազատվել կոնկրետ անձից: 1988-ին մենք ազատվում էինք կոմունիստական նոմենկլատուրայից, ես չեմ ասում՝ կուսակցությունից, որովհետև կային նաև շատ ազնիվ մարդիկ, բայց իշխում էր նոմենկլատուրան, որը բավականին կաշառակեր էր այդ ժամանակ, ճիշտ է, բացարձակապես ոչ այնքան, որքան այսօր են, բայց մենք ուզում էինք ազատվել, հնչում էր՝ նոմենկլատուրա հեռացիր, հետո եկավ Շարժումը, իշխանություն ձևավորվեց, և շուտով շարժման առաջնորդի ղեկավարությամբ, զարմանալիորեն կրկնելով այդ սխալները, կանգնեցին ժողովրդական պահանջի առաջ՝ Լևոն, հեռացի՛ր, չնայած նրան, որ թվում էր, թե ձևավորեցին ազնվագույն մարդկանցով իշխանություն: Հետո՝ Ռոբերտ, հեռացի՛ր, և հիմա՝ Սերժ, հեռացի՛ր: Այս օրակարգն անընդհատ կրկնվում է, 2 անգամ հեղափոխական փոփոխություն է եղել շնորհիվ այդ հարցի բարձացման, ինչի մասին Ժիրայրը խոսում է, ընդվզող ժողովուրդը հեռացրեց կոմունիստական նոմենկլատուրային, հետո էլի ընդվզումը բերեց ներիշխանական պառակտման, ինչը հանգեցրեց իշխանության հեռացման, 3-րդ անգամ Սերժ Սարգսյանը ուղղակի փոխարինեց Ռոբերտ Քոչարյանին: Ամեն անգամ անցումը բերել է վատ վիճակների: Սա նշանակում է, որ այս օրակարգը կեղծ է. պետք է հեռանա ինչ-որ անձ, այլ շատ ավելի խորքային բան, և եթե դա չեք հնչեցնում՝ իրական օրակարգի մեջ չեք»,- շեշտեց նա:

Աշոտ Մանուչարյանը ընդգծեց, որ եթե ընդհանուր փիլիսոփայությունը չի վերանայվում՝ իշխանափոխությունը հանգեցնում է աղետի, նա ո՛չ Ժիրայր Սեֆիլյանից, ո՛չ ցուցակից որևէ մեկից չի լսել փիլիսոփայության փոփոխության անհրաժեշտության մասին:

«Դուք ուզում եք ստեղծել մարդկանց խումբ, որ ուզում են փոխել կյանքի բովանդակությունը, եթե դուք ճշգրիտ չեք սահմանում, ինչը պետք է փոխեք, դուք դատապարտված եք պարտության: 30 տարի առաջ մենք մի սխալ կատարեցինք, վերցրեցինք մի փիլիսոփայություն, որին ես անվանում եմ տիկին Վարդուշի փիլիսոփայություն, տիկին Վարդուշին ասացին, որ մարդը պետք է ձգտի բարեկեցիկ կյանքի: Եվ տիկին Վարդուշը համոզվեց, որ եթե իր որդին ունի 20 շապիկ, ապա նա 5 անգամ ավելի երջանիկ է, քան դիմացինի որդին, որն ունի ընդամենը 4 շապիկ: Եթե մի քիչ խորքային խոսենք, ասեինք՝ ուզում ես, որ որդիդ լինի գիտնական, ապրի համեստ կյանքով, թե լինի մեծ ունևոր, անընդհատ խլի, ինչպես այսօր անում են օլիգարխները, մեկը, մյուսը, նա կընտրեր առաջինը, բայց այդ ընտրությունը չի կատարվում: Անընդհատ այս բզկտող փիլիսոփայությունն է, որ բարեկեցիկ կյանք է կոչվում, չափ չի սահմանվել, միմյանց հանդեպ կատարում են հանցագործություններ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում