Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՄԻՊ. Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է… հնարավոր է… եվրոպական է…

Պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:

Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:

Երևանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:

Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք հրապարակումներ (այդ թվում՝   http://www.1in.am/arm/armenia_society_202416.html ; http://politik.am/?p=8140; http://www.hayary.org/wph/?p=3129): Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (օրինակ՝ police.am/news/view/միջոցառումները-շարունակական-բնույթ-են-կրելու.html): Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:

Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երևանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել ևս նման արատավոր երևույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման և բացահայատման ուղղությամբ:

Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա: Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում