Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Իրանը խոստացել է առաջինը չխախտել միջուկային գործարքը

Իրանի իշխանությունները խոստացել են առաջինը չխախտել միջուկային գործարքը, որը կնքվել է 2015 թվականին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Ես հայտարարում եմ բոլորին, որ Իրանի իսլամական հանրապետությունն առաջինը չի խախտի այդ համաձայնագիրը»,-ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին։ «Շատ ցավալի կլինի, եթե այդ համաձայնագիրը փոշիանա քաղաքականության աշխարհում անպատասխանատու նորեկների պատճառով. աշխարհը կզրկվի հիանալի հնարավորությունից»։ Իրանի նախագահը նաև խոստացել է, որ ցանկացած կողմից պայմանագրի խախտման դեպքում Իրանը կգործի կոշտ և վճռական։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդեն ընդունել է որոշում իրանական միջուկային գործարքի հարցով, սակայն հստակեցում չի արել։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հերթին մեղադրել է Իրանին տարածաշրջանն ապակայունացնելու մեջ։

«Ցավոք սրտի, համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն պես, մենք տեսանք ինչ ասես, սակայն ոչ խաղաղ և կայուն տարածաշրջան»։ Նա մեղադրել է Թեհրանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող ռազմական աջակցության, Եմենում և Իրաքում իրադրության վրա ազդելու, ինչպես նաև Պարսից ծովում ԱՄՆ ռազմածովային նավերի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում