Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա անցկացրեցին՝ «Ծածկած շուկայի» նախկին տեսքը վերականգնելու պահանջով:
Շուկայի մոտ նրանց դիմավորեցին գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները՝ սուլոցներով և «հեռացե՛ք, թուրքեր» կոչերով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանանցից մեկը նույնիսկ պատմեց, որ իր հետ երկու զույգ կոշիկ է բերում՝ մեկը հագնում է աշխատելիս, մյուսն էլ (ավելի տափակ և հարմարը) ցույցին մասնակցելիս:
Նրանք վստահեցնում էին, որ իրենց ոչ ոք գումար չի տվել այդտեղ գալու համար և իրենք պարզապես շնորհակալ են Ս․ Ալեքսանյանին, որ իրենց աշխատանք է տվել․ «Հիմա ես էլ, աղջիկս էլ այստեղ միրգ ենք վաճառում, գումար ունենք, ապրում ենք:Պայքարելու եմ մինչև վերջ»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում









































