Tuesday, 30 04 2024
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար

Սերժ Սարգսյանի հնարամիտ քայլը. գոլորշին բաց կթողնվի

Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր դաշտում կամ դիսկուրսում աստիճանաբար, կամաց-կամաց, բայց համառորեն ձևավորվում է առանցքը՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ: Դրա մասին խոսում են գրեթե բոլորը, կամ գրեթե չի մնացել ընդդիմադիր ուժ կամ գործիչ, որ չխոսի այդ մասին: Մի կողմ թողնենք, թե ինչպիսին է այդ հեռանկարին խանգարելու ընդդիմադիր ներուժը, ինչպիսին են ամեն մի խոսողի շարժառիթները՝ առավել ևս, որ դրանք հաստատապես տարբեր են: Տվյալ պարագայում ակնհայտ է, որ ձևավորվում է հայկական ընդդիմության հերթական «իդեա-ֆիքսը», կամ ավելի շուտ ոչ թե ձևավորվում է, այլ վերախմբագրվում, որովհետև «Սերժիկ, հեռացիրը» արդեն տասնամյակի «իդեա-ֆիքս» է, ուղղակի 2018-ին ընդառաջ այն փոխում է իր փաթեթավորումը՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ: Սերժ Սարգսյանը նրբորեն սնուցում է այդ «իդեա-ֆիքսը» կամ դրա խմբագրումը: Ավելին, նա ընդդիմությանը քայլ առ քայլ բերում է դրան, բաց թողնելով վարչապետական հավակնության հարցը, ոչ միարժեք պատասխաններով միշտ թարմ պահելով թեման, վառ պահելով կրակը: Իրականում ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, այդքան էլ պարզ չէ: Առավել ևս չկա պարզորոշ վկայություն, որ նա իսկապես ուզում է դառնալ վարչապետ, գոնե 2018-ի ապրիլին: Ավելին, առավել հիմնավոր փաստարկներ կարող են բերվել հօգուտ այն իրողության, որ ապրիլին Սերժ Սարգսյանն իրականում չի ցանկանում լինել վարչապետ, որովհետև գոնե ապրիլին այդ հեռանկարը նրա համար ավելորդ պատասխանատվություն է, կաշկանդող հանգամանք, նույնիսկ ձեռնաշղթա:

Սերժ Սարգսյանի համար կարևորը իրադարձությունների զարգացումը վերահսկելն է, իսկ վարչապետի պաշտոնը դրա միակ միջոցը չէ և ավելին՝ դրա ակնհայտորեն ամենաարդյունավետ միջոցը չէ: Որովհետև վարչապետը ամենակենտրոնական թիրախն է պատասխանատվության առումով, իսկ խորհրդարանական կառավարման մոդելում դա նշանակում է կորստաբեր դիրք, քան, օրինակ, նախագահի դեպքում: Որովհետև նախագահի պարագայում կա վարչապետ, որի վրա հնարավոր է դուրս գրել պատասխանատվությունը, իսկ վարչապետի դեպքում՝ դա չկա, և մնում է դուրս գրել վարչապետին: Միևնույն ժամանակ, նոր Սահմանադրությամբ Սարգսյանն արդեն իսկ ձևավորել է մի այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս մի շարք մեխանիզմներով վերահսկողության տակ պահել վարչապետին, եթե կա դրա անհրաժեշտությունը: Այդպիսով, առնվազն տեսանելի ապագայում, չունենալով վարչապետի պաշտոն, իշխանության վրա ունեցած ազդեցության մասով Սերժ Սարգսյանը գործնականում չի կորցնում ոչինչ: Խնդիրը նրա համար դառնում է ընդամենը զարկերակը մշտապես շոշափելն ու պահը բաց չթողնելն է, երբ կարող է առաջանալ պաշտոն չունենալուց բխող ռիսկ: Բայց առայժմ այդ ռիսկը հեռու է ավելի, քան 2018-ի ապրիլը: Հետևաբար, 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը վերածվում է հողմաղացի դեմ պայքարի և ստացվում է, որ հայկական ընդդիմադիր դիսկուրսի առանցքը կազմում է հողմաղացի դեմ պայքարը:

Սերժ Սարգսյանի համար դա լուծում է երկու էական հարց: Ակնհայտ է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակելու է կուտակել չափազանց լուրջ հանրային դժգոհություն, քանի որ պարզապես չի նշմարվում որևէ սկզբունքային փոփոխության հեռանկար՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ ներիշխանական պատճառներով: Այդ պայմաններում, ամենևին առաջնային չդիտարկելով վարչապետի պաշտոնը գոնե հենց 2018 թվականի ապրիլին զբաղեցնելու հարցը, միաժամանակ ընդդիմադիր դիսկուրսի ծանրության կենտրոնը հմտորեն տեղափոխելով հենց այդ հարցի վրա, Սերժ Սարգսյանը ստեղծում է հանրային գոլորշի բաց թողնելու հիանալի տարբերակ: Ընդդիմությունը կկուտակի դժգոհությունը, կգեներացնի Սերժ Սարգսյանի «վարչապետություն թույլ չտալու» միտքը կամ նպատակը, 2018-ին Սերժ Սարգսյանն ինքն իր կամքով ձեռնպահ կմնա վարչապետի պաշտոնին առաջադրվելուց, բայց ընդդիմությունը դա կհռչակի իր աշխատանքի արդյունք, բոլորը կլինեն գոհ՝ գայլերը կուշտ, ոչխարներն անվնաս, իսկ հանրային դժգոհության գոլորշին էլ՝ բաց թողնված: Իհարկե Սարգսյանը ոչ միայն դեմ չի լինի, այլ շահագրգռված կլինի դժգոհության որոշակի դոզայով, որ ուղղված կլինի կառավարության և վարչապետի դեմ, բայց նա շահագրգռված է դժգոհության կառավարելի աստիճանով, որն իր ձեռքին կարող է լինել խաղաքարտ կառավարությանը վերահսկելու, և ընդհանրապես իշխող մեծամասնությանը վերահսկելու հարցում: Մյուս խնդիրը, որ կլուծի Սարգսյանը ընդդիմության այդպիսի դիսկուրսային առանցք հրահրելով կամ ձևավորելով, դա կլինի իր այսպես ասած իրական վարչապետական հավակնության իրացման ժամանակն ավելորդ սուր հակազդեցությունից ապահովագրելը: Այսինքն՝ երբ Սարգսյանն իրապես կձգտի լինել վարչապետ և այդ կարգավիճակում վերադառնալ Առաջին դեմք ենթադրող պաշտոնին, ընդդիմությունն ու հանրությունն արդեն կրակած կլինեն փամփուշտ՝ 2018-ի ապրիլին: Իսկ «երկրորդ» փամփուշտ, որպես կանոն, Հայաստանի ընդդիմությունները չեն ունենում, լինում են սովորաբար «երկրորդ» ընդդիմություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում