Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Փոստանջյանի հարցը ճիշտ կլիներ քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում. սահմանադրագետ

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին հեռացնելուց առաջ ճիշտ կլիներ այդ հարցը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում և առաջնորդվել հանձնաժողովի որոշմամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդան Այվազյանը նշեց, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմի հաստատումը կարգավորվում է ԱԺ կանոնակարգ-օրենքի 18-րդ հոդվածով, որով սահմանվում են ԱԺ նախագահի լիազորությունները: Համաձայն 18-րդ հոդվածի «Է» կետի՝ ԱԺ նախագահը, «խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ՝ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը»: Այվազյանը հավանական համարեց, որ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցության հիման վրա պատվիրակության կազմում փոփոխություն անելու, նոր կազմ հաստատելու առաջարկ լինի:

«Ես կասկած չունեմ, որ խմբակցությունները նման առաջարկ կներկայացնեն, որովհետև և պատգամավորական էթիկայի, և մյուս առումներով տեղի է ունեցել շատ լուրջ խախտում, էլ չեմ ասում՝ հայրենասիրության ճիշտ հակառակի՝ դավաճանության մասին, որովհետև նման անհատական բնույթի, կենցաղային հարցեր ԵԽԽՎ-ում չեն քննարկում»,- ասաց նա:

Այվազյանի կարծիքով՝ եթե ԵԽԽՎ-ն պահանջում է, որ բոլոր խմբակցություններից պարտադիր ներկայացուցիչներ լինեն, այս պարագայում ուղղակի անձին կարող են փոխել, ասենք՝ պատվիրակության կազմից Փոստանջյանին հանեն, նույն խմբակցությունից մեկ այլ՝ պարկեշտ մարդու ընդգրկեն նրա փոխարեն:

Սահմանադրագետը չի կարծում, որ պատվիրակության կազմից նրան հեռացնելը Եվրոպայի կողմից կարող է ընկալվել որպես ճնշում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ: «Դա բացարձակապես ճնշում չէ, ինչո՞ւ. որովհետև ընդդիմադիր լինելը դեռևս չի նշանակում սանձարձակություն ու ամենաթողություն. սա է խնդիրը: Հիմա եթե մենք Եվրոպայից վեր կանգնենք ու հարցը քննենք բարոյականության և մեր պետության հեղինակության հարթության մեջ՝ ազգային շահերի տեսակետից, ակնհայտ կլինի, որ ընդդիմադիր լինելն ու խոսքի ազատությունը ամենևին չեն նշանակում սանձարձակություն, ամենաթողություն, խոսքի լկտիություն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում