Sunday, 16 06 2024
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ

Բաքուն ընդունեց Հոգլանդի փոխանցումը, գնդակը Հայաստանի դաշտում է

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն,  այսպես ասած, պաշտոնականացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեին հնչեցրած հայտարարությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեին հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատված սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար»,-ասել է Միլզը:

Դեսպանը նաև վերահաստատել է, որ սկզբունքները ամբողջական են` անուղղակիորեն հակադարձելով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի երեկ երեկոյան տարածած հայտարարությանը, որտեղ ասվում էր Հոգլանդի կողմից թույլ տրված «անճշտությունների և բացթողումների» մասին:

Սակայն այսօր ավելի հետաքրքիր և ուշագրավ արձագանք է ստացվել Բաքվից: Ինչպես արդեն նշել էինք` այնքան էլ էական չէր այն` ինչ ասել էր Հոգլանդն, ավելի սկզբունքային է այն, որ նա, ըստ էության,  հրաժարվել էր երկու շաբաթ առաջ իր կողմից առաջնահերթ համարված Վիեննայի օրակարգից և նախօրեին առաջ էր քաշել օրակարգ, որն,  ըստ էության,  ենթադրում է բանակցային գործընթացի ռեստարտ:

Ընդ որում` ամերիկյան շեշտադրումների էական փոփոխությունը տեղի է ունենում Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման նախաշեմին:

Հիշեցնենք, որ երկու արտգործնախարարների հիմնական խնդիրը` Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումն է և,  փաստորեն, Հոգլանդն,  ըստ էության, ձևակերպել է երկու նախագահների ենթադրյալ բանակցությունների օրակարգը: Դա այն է, ինչին ամիսներ շարունակ ձգտում էր Ադրբեջանի դիվանագիտությունը` Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ:

Պատահական չէ, որ չնայած Ադրբեջանը ժամանակին մերժել էր Մադրիդյան սկզբունքներն` այսօր գոհունակությամբ է արձագանքել Հոգլանդի հայտարարությանը` անկախ այն հանգամանքից, որ դրանում կան կետեր, որոնց Բաքվում սկզբունքորեն դեմ են: Ադրբեջանը հետևողականորեն ձգտում է ստատուս-քվոյի փոփոխությանը, որի միակ բանալին բովանդակային բանակցություններն են,  կարգավորման գործընթացի վերսկսումը:

Պատահական չէ Մամեդյարովի այսօրվա այն դիտարկումը, որ եթե հայկական կողմն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ընդգծած սկզբունքները նոր չեն, այդ դեպքում անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել: «Եվ այդ տարրերը կազմում են նորացված Մադրիդյան սկզբունքների հիմքը: Այդ սկզբունքները ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ-ից համանախագահ Ռիչարդ Հոգլանդը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ «պատրաստ է ստատուս քվոյի փոփոխության, հակամարտության շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման վերաբերյալ լուրջ բանակցությունների»:

Ադրբեջանն ակնհայտորեն ընդունել է Հոգլանդի փոխանցումը ու հիմա գնդակը Հայաստանի դաշտում է: Հայաստանի իշխանությունները սկզբունքորեն կարող են պնդել, որ չեն մասնակցելու բանակցությունների, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել Վիեննայի պայմանավորվածությունները, սակայն ամբողջ խնդիրն այն է,  որ Հոգլանդի հայտարարությունից հետո` Վիեննայի օրակարգը կորցրել է իր ակտուալությունը: Մյուս կողմից` Երևանի համար դժվար է պահել իր կարծր դիրքորոշումը, երբ այս հարցում չունի ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի տեսանելի աջակցությունը:

Ի վերջո,  Երևանը կարող է գնալ բանակցությունների, որովհետև պարզ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակնհայտորեն համաձայնության չեն գալու Հոգլանդի նշած վեց կետերի շուրջ,  մանավանդ, երբ սատանան թաքնված է դրանց` չհրապարակված ենթակետերում: Սակայն անպտուղ բանակցությունններն ու գործընթացի հերթական ձախողումն էլ ունեն իրենց ռիսկերը, որոնք ի վերջո կարող են հանգեցնել պատերազմի վերսկսմանը: Սակայն մեր արտաքին քաղաքականությունն ունի չօգտագործված ներուժ, օրինակ` հարավային ուղղությամբ,  մանավանդ, որ Երևանն ու Թեհրանը բնական դաշնակիցներ են տարածաշրջանային ստատուս-քվոյի պահպանման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում