Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Հայաստանում ինչ ունենք, սկիզբ է առել 88-ին՝ և՛ լավը, և՛ վատը (տեսանյութ)

Այսօր «Մեդիամաքսն» ընթերցողի դատին հանձնեց «Շարժում 1988/25» գիրքը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի խոսքով՝ նախագծի գաղափարը պատահաբար է առաջացել, երբ Ստեփանակերտից հաղորդագրություն են ստացել, որ ստեղծվել է 25-ամյակի հարցերով պետական հանձնաժողով:

Նա նշեց, որ նախագծի իրականացման հարցում առավել շատ է համոզվել, երբ լրագրողների հետ զրույցում պարզել է, որ կա մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 88-ի մասին, թեև գիրքը չի հավակնում ներկայացնել շարժման ամբողջ պատմությունը:

«Ցավոք սրտի, չկարողացանք զրուցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, ինչպես նաև Իգոր Մուրադյանի հետ»,- ասաց Արա Թադևոսյանը:

Չնայած բոլոր տեխնոլոգիական փոփոխություններին, ըստ նրա՝ լրագրությունը շարունակում է մնալ գիտություն մարդու մասին:

«Գրքի կարևորագույն նպատակն է փորձել ճանաչել մարդկանց, որոնք 25 տարի առաջ սկսեցին մի բան, որն ամեն ինչ փոխեց մեր կյանքում, և այսօր Հայաստանում ինչ ունենք, սկիզբ է առել 1988-ին՝ և՛ լավը, և՛ վատը»,- ասաց նա:

Գրիքը արդեն վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Արթբրիջ» գրախանութներում, այն արժե 2000 դրամ: Արա Թադևոսյանը նշեց, որ պատրաստ են գիրքն անվճար տրամադրել գրադարաններին, դպրոցական գրադարաններին:

Հանդիպման բանախոսներից՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նշեց, որ Ղարաբաղյան շարժումը, որպես այդպիսին, սկիզբ է առել 60-ականներին՝ Խրուշչովի ժամանակ, և նրանից հետո, երբ Խորհրդային Միությունում ազատության չափը փոքր-ինչ մեծացավ, մոտ 40.000 նամակ գրվեց ղարաբաղցիների կողմից, և հետո ժամանակ առ ժամանակ այդպիսի նամակներ էին պատրաստվում:

«Դրոշ բարձրացնողը Իգոր Մուրադյանն էր, նաև Զորի Բալայանը, բայց նա ավելի ստվերում էր»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Ըստ նրա՝ շարժման կարևորագույն կետը, որը ազդեցություն ունեցավ մյուս գործընթացների վրա, սկսված հանրահավաքներն էին, որոնք թափ ստացան: Միևնույն ժամանակ ժողովուրդը զգուշությունը մի կողմ դրեց և ոտքի կանգնեց, բանակը մտավ Երևան, մտածեցին, որ ժողովուրդը չի գա, բայց մյուս օրը ավելի շատ մարդ էր հավաքվել, քան նախորդ օրը:

Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը երբեք այդպիսի միասնականություն չի ունեցել, մեծ երազանքի շուրջ այդքան համախմբված չի եղել, և այն էներգետիկան, որ կար այն ժամանակ, ճիշտ օգտագործելու դեպքում շատ ավելի մեծ արդյունքների կարելի էր հասնել: Բայց այն արդյունքներին, որ հասել ենք, քիչ չէ. ունենք անկախ պետություն, փաստացիորեն՝ անկախ Արցախ: Նա նշեց, որ ազատ տնտեսության տարրեր կան, թեև մրցակցությունը ազատ չէ: Արդյունքում, ըստ նրա, ունենք այն, ինչ ունենք:

Լրագրող Աննա Իսրայելյանն էլ, որը եղել է շարժման ակտիվ մասնակիցներից, ասաց. «Կյանքիս ամենալուսավոր ժամանակաշրջանն էր, և երբ հարցազրույց էի տալիս «Մեդիամաքս»-ին, ինձ թվում էր՝ այլևս չենք վերապրի համընդհանուր եղբայրության, սիրո մթնոլորտը, բայց հուրախություն ինձ՝ ես նման բան տեսա ամռանը, երբ free car ակցիաներն էին. ես տեսա պայքար՝ հանուն ինչ-որ բանի, ոչ թե ինչ-որ բանի դեմ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում