Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Մշակվել է Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը. այն անցել է էկոլոգիական գնահատում

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկայացվել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում մշակված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը:

Երևանի քաղաքապետարանից  հայտնում են, որ հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի ու բնակիչների համար ծրագրի կարևորությունը, համոզմունք է հայտնել, որ «Կանաչ քաղաք»-ի իրագործումը կարևոր նշանակություն կունենա քաղաքային տնտեսության զարգացման տեսանկյունից:

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիմի ղեկավար, Ծրագրի խորհրդատու ճանաչված միջազգային «Էրնստ ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչ Անդրեա Չիրլիչովան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հատկանշել է, որ «Կանաչ քաղաք»-ի հիմնական նպատակն է անդրադառնալով մայրաքաղաքի բնապահպանական մարտահրավերներին՝ խթանել քաղաքի տնտեսական և սոցիալական աճը:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրել են ծրագրի ընդհանուր դրույթներն ու ռազմավարությունը, համայնքի բնապահպանական մարտահրավերները և ըստ ոլորտների նախատեսված քայլերն ու թիրախային այն խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան ծրագրի իրականացման արդյունքում: Մասնավորապես ուսումնասիրությունների շրջանակում գնահատվել է մայրաքաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։

Նշվել է նաև, որ գործողությունների ծրագիրն անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատում, որի շրջանակում կազմակերպվել են հանրային լսումներ:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ծրագրի հետ կապված իր դիտարկումներն ու առաջարկները: Հաշվի առնելով, որ Երևանի բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը մայրաքաղաքի զարգացման ծրագրերի հիմնական գերակայություններից է՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրը կընդգրկվի Երևանի զարգացման ծրագրերում:

Նշենք, որ «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը նախատեսված է տեղական գործընկերների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում