Չորեքշաբթի օրը Լիբիայում ռուսական դեսպանատան վրա հարձակման պատճառը, որոշ տեղեկությունների համաձայն, ՌԴ-ի քաղաքացուհի Եկատերինա Ուստյուժանինովայի կողմից հոկտեմբերի մեկին լիբիացի սպայի սպանությունն ու նրա մորը դանակի հարվածներով վիրավորելն է եղել: Այս մասին, ինչպես փոխանցում է Ria novosti-ն, ասվում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հաղորդագրության մեջ,:
Նրա խոսքերով՝ սպանությունը սպայի հարազատներին և ընկերներին դրդել է ռուսական դիվանագիտական առաքելության վրա հարձակման միջոցով վրեժխնդիր լինել նրա մահվան համար: «Զինված հարձակվողներին հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք, որի աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները գաղտնի սենյակներում են թաքնված եղել»,- ավելացրել է նա:









































