Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

«Բազեն» «ճտեր է հանել». գործին խառնվել է «Ֆուլ հաուսի» Գոքորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի «Բազեն» հոբելյանական է, երիտասարդական հավաքն անցկացվելու է 15-րդ անգամ, և կազմակերպիչներն այս առիթով որոշել են միջոցառման համար կրեատիվ սցենար գրել։ Այն մեկնարկելու է օգոստոսի 21-ին և ավարտվելու է 27-ին։ Գեղարվեստական ղեկավարը Գրիգոր Դանիելյանն է՝ «Ֆուլ հաուսի» Գոքորը, որն իր կնոջ հետ ծանոթացել է «Բազեում»։

Օրինակ՝ պլանավորում են նախկին բազեականների՝ հայտնի և անհայտ, լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, ինչպես նաև նկարահանել Հայաստանի պատմամշակութային կոթողներն ու վայրերը՝ նպատակ ունենալով զարկ տալ տուրիզմի զարգացմանը։

«Բազեի» առաջին օրվա հյուրը լինելու է, այսինքն՝ բացումն անելու է վարչապետ Կարեն Կարապետյանը, հաջորդ օրերին նախատեսվում է նաև պաշտպանության, սփյուռքի նախարարների մասնակցությունը, կլինեն նաև բարձրաստիճան այլ հյուրեր, իսկ փակման միջոցառմանը՝ գալա համերգին, ներկա կլինի Սերժ Սարգսյանը։

Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի ունեցող «Բազեն» «ճտեր էլ է հանել»՝ Պոլիտեխնիկն արդեն 2 տարի նմանատիպ միջոցառում է կազմակերպում։ Այս տարի այն կրում է «Միասնության ուժ» անվանումը։ Բայց այն կարծես ամբողջությամբ «Բազեի» պլագիատն է՝ նույն գույների ու ոճի մեջ, նախարարների այցերով ու մրցումներով։

Մեկնարկը տրվել է օգոստոսի 2-ին՝ Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում, մասնակցում է ՀՀ և ԼՂՀ բուհերի 210 ուսանող։ Ճամբարականներին արդեն հյուրընկալվել են Պոլիտեխնիկի ՀՅԴ-ական ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, պաշտպանության, սպորտի նախարարները, «Բազեի» «հայրիկ» Կարեն Ավագյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում