Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար պետբյուջեի միջոցներով սահմանված առավելագույն գները գերազանցող ապրանքներ ձեռք կբերվեն:
Այստեղ խոսքը մասնավորապես կրիչների մասին է: Կգնեն 5 հատ 75 հազ. դրամ արժողությամբ ֆլեշ, ևս 5 ֆլեշ 65 հազ. դրամ արժողությամբ: Եվ սա ամբողոջ ցուցակը չէ: Եվս 3 մլն 380 հազար դրամ կծախսվի 65 հազար դրամանոց 52 մարտկոց գնելու համար, իսկ 1.5 մլն դրամ էլ կծախսվի 200 հատ այլ պարամետրերով մարտկոցներ գնելու համար:
Այս ծախսերին կգումարվի 22 մլն 225.8 հազար դրամ, որը կգնա A4 ֆորմատի բարձրորակ թղթեր գնելու համար:
Այսպիսի գնումներ ծառայության համար կիրականցվի տարին մեկ անգամ և նպատակն է ուղղակի ապահովել ծառայության կողմից կենսաթոշակների և պետական նպաստների նշանակման և վճարման, ինչպես նաև մի շարք սոցիալական ծրագրերի գործընթացը: Հարցը ներառված է Կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում:








































