Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Իմ չափը որ անցնի, ես աղջիից բացի՝ ուրիշ բան էլ կասեմ. Յուրի Վարդանյան (տեսանյութ)

 Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերի ամփոփմանը նվիրված միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: «Առաջին լրատվական»-ը նրան մի քանի հարց ուղղեց:

 – Մամուլը չի դադարում խոսել Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների  վատթարացման մասին. լարվա՞ծ են արդյոք ձեր հարաբերությունները:

 – Այդ խոսակցություններին ինչ ձևով պատասխան տամ, վերջ չի տրվելու, որովհետև բոլորի ուշադրության կենտրոնում է, ամեն մի բանից ենթադրություններ են անում, թե՝ էլի լարված է, սենց է, նենց է, բայց իմ հարաբերությունները նրա հետ բացարձակ նորմալ են: Մենք հանդիպել ենք իմ՝ նախարար դառնալուց հետո:

 – Հանդիպմանը, եթե չեմ սխալվում, Գագիկ Ծառուկյանը  խոստացել էր օգնել, աջակցել:

 – Չէ, մեր հանդիպման ժամանակ ջերմ, նորմալ խոսակցություն է եղել, ինքը, իհարկե, ասել է, որ ամեն ձևով կանգնած է, կօգնի, բայց ես գիտեմ իմ անելիքը, այդ ուղղությունը վերցրել եմ և առաջ եմ գնում…

 – Ասում են՝ նա ֆեդերացիաների սեփականատերերին ասել է, որ չաջակցեն և այլն:

 – Ես նման տեղեկատվություն չունեմ, թե որ ֆեդերացիան է: Ես բոլոր ֆեդերացիաների հետ նորմալ հարաբերություն ունեմ, աշխատում եմ նրանց հետ… Ինչ վերաբերում է  համագործակցությանը, ինքը Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, կարող է բոլորի հետ էլ համագործակցել և պետք է համագործակցի: Կարգն է այդպիսին:

 – Վերջերս լրագրողին «աղջի» էիք ասել. արդյոք լրագրողների հետ շփումներում Ձեզ չի՞ պակասում փորձառությունը:

 – Հա ասել եմ, իսկ գիտե՞ք՝ ինչու եմ ասել: Լրագրողի անունը Ինգա է, չգիտեմ՝ եթե ինքը գա, դիմացս կանգնի և ասի՝ ես եմ, չեմ հիշում, միգուցե ընդհանուր հանդիպել ենք,  բայց տարբեր առիթներով զանգել է ինձ, զանգել է իմ բջջային հեռախոսին, շատ լավ տպավորություն է թողել, հոգեհարազատ եմ ընդունել: Տեսա՝ ինքն է  զանգում, վերցրի: Ես էլ այդ պահին հիվանդանոցում էի, բայց որ հարցադրումների շարանը տարավ ուրիշ դաշտ, ես այդ դաշտից բերում եմ և ասում, թե ես ինչ վիճակում եմ և տղայիս հետ հիվանդանոցում եմ այդ պահին: Ինքը սկսեց տարբեր հարցերով կարծես հարցաքննել: Սկզբում «Ինգա ջան» էի ասում, հետո սկսեցի «աղջիկ ջան» ասել, հետո տեսա իսկապես հարցերը լրիվ ուրիշ հարթության մեջ դրեց, ինձ սկսեց հարցաքննել՝ որտեղի՞ց էր գալիս, ինչո՞ւ էր այնտեղից գալիս, ինչո՞ւ Գյումրի տարաք. լրիվ ուրիշ հարթություն տարավ: Այստեղ չափս որ անցավ… իմ չափը որ անցնի, ես աղջիից բացի՝ ուրիշ բան էլ կասեմ, ազնիվ խոսք եմ ասում: Ես ուզում եմ իրեն տեսնել, ասել՝ չի կարելի, այդ պահին դու այնքան ճկուն պետք է գտնվեիր: Իրեն հարգելով պատասխանել եմ, իր անունը կարդալով եմ վերցրել, և եթե ինձ որպես մարդ այդ պահին չհասկացավ, ես  պահի, էմոցիայի ազդեցության տակ ասացի այդ խոսքը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում