Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Կոնկրետ կողմնորոշիչների անհրաժեշտությունը

Եվ այսպես, մայիսի 31-ի հանրահավաքից հետո Հայաստանի թիվ մեկ ներքաղաքական հարցը դարձավ այն, թե արդյո՞ք իշխանությունը կընդունի պատվիրակություններով բանակցելու մասին Հայ ազգային կոնգրեսի առաջարկը, որ վերաբերում էր արտահերթ ընտրությանը: Ըստ ամենայնի իշխանությունն այդ առաջարկի վրա մտածում է, ինչի մասին են վկայում արդեն իսկ այսօր իշխանական ճամբարից եկող արձագանքները տարբեր գործիչների շուրթերով:

Հարցն այն է, թե իշխանությունն իր կողմից ի՞նչ օրակարգ է բերելու այդ բանակցությանը: Հայ ազգային կոնգրեսի օրակարգը հայտնի է` արտահերթ ընտրության շուրջ քննարկումներ: Ընդ որում` Կոնգրեսը հայտարարում է, որ քննարկումներ ՄԻԱՅՆ արտահերթ ընտրությունների շուրջ` նախագահական և խորհրդարանական: Պարզ է, որ իշխանությանն այդ օրակարգը չի բավարարելու: Բայց բավարարելո՞ւ է, արդյոք, որևէ այլ օրակարգ Հայ ազգային կոնգրեսին: Ի վերջո, արժե՞ արդյոք հարցը դնել կատեգորիկ: Չէ՞ որ բանակցության ընթացքում կարող են լինել համակարգային փոփոխությունների պոտենցիալ պարունակող հարցեր, որոնց շուրջ որոշակի համաձայնություններն ու դրանց իրագործումը կարող են երկրում իրավիճակի էական, և նույնիսկ ինչ-որ իմաստով հենց արտահերթ փոփոխություն առաջ բերել:

Ի վերջո, բանակցությանը կողմերը շատ հաճախ հանդես են գալիս առավելագույն դիրքերից, նվազագույն անհրաժեշտին հասնելու ճանապարհը դյուրացնելու համար: Իսկ նվազագույն անհրաժեշտը երկրում համակարգային իրական փոփոխություններն են: Որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են, անկասկած է: Բայց խոսքը տվյալ դեպքում ոչ միայն երկրին և պետությանը, այլ նաև հենց Կոնգրեսին անհրաժեշտ լինելու մասին է:

Բանն այն է, որ որքան էլ հիմնավոր կերպով Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը բացատրեց առկա իրավիճակը, այդուհանդերձ հասարակության զգալի մասը թե՛ երկխոսության, թե՛ որևէ այլ ցանկացած գործընթաց գնահատում է արդեն միայն ու միայն կյանքում որակական փոփոխությունների հանգեցրած արդյունքներով: Եթե դրանք չեն արձանագրվում, ապա ինչպես էլ գործընթացը բացատրվի, այն սկսում է աշխատել Կոնգրեսի դեմ` իշխանությանը հնարավորություն տալով ժամանակ շահել մինչև հերթական ընտրություններ: Այդ իսկ պատճառով Կոնգրեսին երևի թե անհրաժեշտ է արդեն իսկ այսօրվանից իշխանությանը զրկել ժամանակ շահելու հնարավորությունից կամ նվազեցնել այդ հնարավորությունը:

Երևի թե անհրաժեշտ է, որ հունիսյան հանրահավաքի ժամանակ Կոնգրեսը հասարակությանը հստակ ներկայացնի ոչ միայն իշխանության հետ բանակցելու պատրաստ իր պատվիրակության կազմը, այլ նաև բանակցության իր ակնկալած ժամանակացույցը` թեկուզ միջանկյալ արդյունքների առումով: Մասնավորապես, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ հանրային անտարբերությունը, եթե ներքաղաքական գործընթացի առաջին փուլում` հայտնի երեք պահանջների առումով չդրվեին ժամանակային հստակ նշաձողեր:

Ժամանակացույցն էական դերակատարում ունի հանրային ընկալումների տեսանկյունից, քանի որ հասարակության համար իրավիճակը ինչ որ չափով դառնում է ավելի հասկանալի և կանխատեսելի, ինչն անկասկած ապահովում է մասնակցային առավել բարձր աստիճան: Հասարակությունն ադեկվատ արձագանքելու համար պետք է իմանա, թե Կոնգրեսն, օրինակ, ի՞նչ կանի, երբ իշխանությունը սկսի ժամանակ շահել, կամ` որքա՞ն ժամանակ է տալու Կոնգրեսն իշխանությանը բանակցություն սկսելու և դրանց ընթացքում թեկուզ միջանկյալ որևէ համաձայնությունների գալու համար:

Եվ վերջապես, ե՞րբ են ակնկալվում առաջին արդյունքները, որոնք կվկայեն քաղաքացիներին, որ գործընթացը ժամանակի իզուր վատնում չէ, այլ արդյունավետ քաղաքականություն: Հասարակությանն անհրաժեշտ են կոնկրետ կողմնորոշիչներ, որպեսզի շարունակի ընթացքը ընդդիմության հետևից, քանի որ այդ ընթացքը դադարում է թե՛ կողմնորոշիչների մեջ սեփական շահը չնշմարելու, թե՛ դրանց ընդհանրապես բացակայության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում