Tuesday, 07 05 2024
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

ԼՂ հարցը երկրորդական է միջնորդների ներքին և արտաքին քաղաքական սցենարների նկատմամբ

«Դովիլյան հայտարարությունը ավելի կոշտ նրբերանգներով էր, քան արվում են նմանատիպ հայտարարությունները: Դա նկատվել է շատերի կողմից, սակայն ձևակերպումներում կոշտությունը դեռ չի նշանակում, որ կողմերը համաձայն են դրանց հետ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԼՂ հարցի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարության մասին, կարծիք հայտնեց Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը:

Արեշևը նկատեց, որ ներկա պահին նույն այդ միջնորդներն ունեն բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքերով, ԼՂ հարցի կարգավորման միջնորդությունն ընթանում է առավել գլոբալ հարցերի հետ միահյուսված և դրանց ֆոնին համարվում է երկրորդական թե՛ կողմերի և թե՛ մասնավորապես միջնորդ երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքական սցենարների նկատմամբ. «Միացյալ Նահանգները, Մերձավոր և Միջին Արևելքում հայտնվելով բարդ իրավիճակում, Հարավային Կովկասում սեփական շահերն է հետապնդում, այդ թվում` նաև Իրանի հարցի ենթատեքստում: Ռուսաստանը ևս իր հետաքրքրություններն ունի, մասնավորապես կապված սպասվելիք նախագահական ընտրությունների հետ, և այս ամենը անդրադառնում է ԼՂ հարցի կարգավորման միջոցների և ձևաչափի վրա»:

Նկատենք, որ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներն իրենց հայտարարությունում ընդգծել էին, որ հունիսին սպասվելիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ պետք է ավարտվեն հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Արեշևի գնահատմամբ, այն դիվանագիտական ակտիվությունը, որ կա Կազանի հանդիպումից առաջ, կբերի բավականին համեստ արդյունքներ. «Քանզի ԼՂ հարցի էությունը և նրա հետ կապված բարդ հարցերը, ցավոք սրտի, այդքան էլ հստակ չեն, և Կազանում ինչ-որ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը ես համարում եմ խիստ անհավանական»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում