Ճապոնիայի կառավարությունը քննարկում է անհրաժեշտության դեպքում Սիրիայում քիմիական զենքի չեզոքացման համար օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Խոսքը Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը ֆինանսական աջակցության և ազգային ինքնապաշտպանության ուժերի ծառայողների տրամադրման մասին է: Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Վարչապետ Սինձո Աբեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի նիստի ժամանակ պաշտոնապես կհայտարարի Տոկիոյի պատրաստակամության մասին՝ ակտիվորեն համագործակցելու Սիրիայի քիմիական զենքի չեզոքացման գործում:
Դրանով կզբաղվեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ակտիվացնել համապատասխան ծրագրերի նախապատրաստությունները: