2016թ.-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով` Բանկի խոշորացմամբ, ցուցանիշների զգալի աճով, շուկայում դիրքի ամրապնդմամբ և միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմամբ:
2016թ.-ի ընթացքում Բանկն ապահովեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույնը 30.0 մլրդ. ՀՀ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը` ի հաշիվ ԲՏԱ Բանկի միացման և բաժնետոմսերի նոր տեղաբաշխումների: Արդյունքում Բանկի կապիատալն աճեց մոտ 3 անգամ, իսկ բաժնետերերի քանակն ավելացավ մոտ 2,000-ով` հասնելով 3,350-ի:
Հաշվետու տարում Բանկը զգալի աճ արձանագրեց հիմնական ցուցանիշների գծով` Բանկի ակտիվներն աճեցին 34.9%-ով, հաճախորդներին տրված վարկերը`26.8%-ով, պարտավորությունները`27.0%-ով, իսկ Բանկի շահույթը` 31.4%-ով:
Ընդլայնվեց նաև Բանկի մասնաճյուղային ցանցը: Ներկայումս Երևան քաղաքում, ՀՀ մարզերում և Արցախում Բանկը ունի 49 մասնաճյուղ, որտեղ սպասարկվում է մոտ 159 հազար հաճախորդ:
Միջազգային ֆինանսավարկային շուկայում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ շարունակվում է դիտվել որպես հուսալի գործընկեր և կայուն զարգացող կազմակերպություն: 2016թ.-ի ընթացքում Բանկն էլ ավելի խորացրեց համագործակցությունը ավանդական գործընկերների` միջազգային ֆինանսական կառույցների հետ` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Գերմանահայկական հիմնադրամ, Միջազգային Ֆինանսական Կորպորացիա, Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկ, ԲլուՕրչարդ Գլոբալ Միկրոֆինանսավորման Հիմնադրամ, Սիմբիոտիքս, Ինքոֆին ներդրումային ընկերությունները և այլն:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը նշեց, որ 2016թ.-ը վստահաբար կարելի է որակել որպես ձեռքբերումների և վերելքի տարի, վստահեցնելով, որ չեն բավարարվելու վերը նշած ձեռքբերումներով և շարուակելու են մշակել զարգացմանը միտված նոր ծրագրեր:
Նշենք, որ այսօր կայացած բաժնետերերի տարեկան ժողովը որոշում կայացրեց բաժնետերերին շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, ինչը, Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի խոսքերով, վառ ապացույց է, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ կատարված ներդրումը բաժնետիրոջ համար կայուն եկամտի երաշխիք է:
2017թ.-ի հունիսի 21-ի դրությամբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 28.1 մլրդ. դրամ, նորմատիվային կապիտալը` ավելի քան 32.0 մլրդ. Դ
րամ, ընդհանուր ակտիվները` 159.3 մլրդ. դրամ, վարկային ներդրումները` 93.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 33.8 մլրդ. դրամ, շահույթը` 334.8 մլն. դրամ: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, ներառյալ Գլխավոր Գրասենյակը: