Tuesday, 30 04 2024
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը

Վարչապետը՝ պատանդ

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվելու է կառավարության ծրագիրը: Ինքնին հասկանալի է, որ խնդիրը հարցի ֆորմալ կողմը չէ և ոչ էլ այն, թե ինչ բովանդակություն ունի ներկայացված փաստաթուղթը: Ֆորմալ առումով կառավարությունն անհանգստանալու խնդիր չունի, որովհետև անկախ ծրագրի որակից` արդեն ստացել է խորհրդարանական կոալիցիայի երկու կուսակցությունների աջակցության հավաստիացումը: Սակայն դա ոչինչ չի նշանակում կամ շատ քիչ նշանակություն ունի քաղաքական այն իրավիճակում, երբ քննարկվում է կառավարության ծրագիրը:

Օրակարգում դրված է ոչ թե կոնկրետ փաստաթղթի, տնտեսական քաղաքականության, նույնիսկ` կառավարության, այլ` ամբողջական իշխանություն ձևավորելու հարցը: Պատահական չէ, որ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ` փորձելով ստանալ վերջիններիս աջակցությունը: Ինչքան էլ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը պերճախոս արտահայտություններով փորձեն հերքել ներիշխանական հակասությունների մասին լուրերը` հետնաբեմում լուրջ պայքար է գնում իշխանության, խորհրդարանական այսպես կոչված ստվերային մեծամասնությանը տիրապետելու համար:

Այն, որ Կարապետյանն, ըստ էության, մերժել է հանդիպել «Ելք» ընդդիմադիր դաշինքին` հուշում է, որ պայքարը բացառապես ներհամակարգային է, դուրս է «մաքուր ձեռքերի» և կոռուպցիոն համակարգի միջև պայքարի տրաբանությունից: Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի պայքարը ոչ թե համակարգը փոխելու, այլ գործող` քրեաօլիգարխիկ համակարգը վերահսկելու առանցքի շուրջ է: Այս առումով` մեր հասարակությունը պետք է ձերբազատվի ավելորդ պատրանքներից, սին հույսերից:

Բայց ժամանակն է, որ պատրանքներից ազատվի նաև Կարեն Կարապետյանը, որովհետև նրան չի տրվելու «ազգային համաձայնության» վարչապետ դառնալու և այդ հիմքով իր իշխանության հայտը լեգիտիմացնելու հաճույքը: Երբ երեկ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր իր խմբակցության և վարչապետի հանդիպմանը, դա մեսիջ էր Կարապետյանին, որ նա չի դիտվում երկրի ապագա ղեկավարի դերում: Երբ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ կառավարության ծրագիրը հավատ չի ներշնչում, ապա պետք է հասկանալ, որ Ծառուկյանի շրջապատում չեն հավատում Կարեն Կարապետյանի իշխանական հայտին:

Ներիշխանական պայքարի գոնե այս ռաունդում Կարեն Կարապետյանը պարտված է և դա արտացոլվելու է խորհրդարանական քվեարկության խճանկարում: Նրա ծրագրին «կողմ» են քվեարկելու միայն ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները: Կարապետյանը լինելու է ՀՀԿ-ՀՅԴ կոաիցիայի վարչապետը, իսկ ավելի ճիշտ` քաղաքական պատանդը, ով սպասելու է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերից մեկի «դատավճռին»: Դա կարող է տեղի ունենալ 2018-ի ապրիլին, դրանից վեց ամիս կամ մեկ տարի հետո: Ժամկետն էական չէ, որովհետո դրանից Կարապետյանի «պատանդային» կարգավիճակն ու «դատավճռի» բովանդակությունը չեն փոխվում: Կարեն Կարապետյանն ինքն է նախապատրաստել իր ֆիասկոն, որովհետև Սերժ Սարգսյանի հետ մտել է հակադրության մեջ` վերջինիս խաղի կանոներով: Նա կարող էր դուրս գալ «ազգային համաձայնության» կեղծ օրակարգից և քարոզարշավի ժամանակ դիմել հասրակության իրական աջակցությանը` «մասովկաներ» և իրեն ուղղված սիրո խոստովանությունների տեսարաններ բեմականացմելու փոխարեն:

Նույնիսկ երեկ Կարեն Կարապետյանը կարող էր խիզախել, փոխել քաղաքական ուժերի բալանսը` «Ծառուկյան» ղաշինքի դունը վազելու փոխարեն «Ելքին» հանդիպելով: Չի արել, եթե անգամ ուզում է իշխանություն, պատրաստ չէ դրա համար պայքարել: Սկուտեղի վրա որևէ մեկին իշխանություն չեն նվիրում. «ազգային համաձայնության» կառավարության մոդելը Սերժ Սարգսյանը պահել է իր համար: Ի վերջո, նա Կարապետյանի խնամակալը չէ:

 

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում