Monday, 13 07 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին

Սերժ Սարգսյանը Պուտինի նման համոզում է կատարցիներին ներդրումներ անել Հայաստանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Տնտեսագիտական բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ավագ դասախոս, արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի փորձագետ Լեոնիդ Իսաևը:

– Ինչպե՞ս եք վերլուծում վերջին իրադարձությունները Կատարի շուրջ, Սիրիայում և հիմա նաև Իրանում: Այս զարգացումները կապվա՞ծ են իրար հետ, կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ տարածաշրջանում նոր գործընթաց է սկսվել:

– Նախ և առաջ եկեք հստակեցնենք, որ սիրիական կոնֆլիկտը և Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ, տարբեր բաներ են: Իրադրությունը Մերձավոր Արևելքում վաղուց է դուրս եկել «պարկեշտության» սահմաններից, այսօր շատ դժվար է այնտեղ խաղաղ տեղ գտնել: Կատարի կոնֆլիկտի առաջացման առնչությամբ չենք կարող մեկ կամ երկու գլխավոր պատճառ նշել: Ըստ էության, Կատարին վերջնագիր են ներկայացրել, և խնդիրն այն է, որ Սաուդյան Արաբիան բավարար ռեսուրսներ չուներ Արաբական թերակղզու իր դաշնակիցներին ամբողջությամբ վերահսկելու համար, և դա վերաբերում է ոչ միայն Կատարին, այլև Էմիրություններին: Եմենի հակամարտության համատեքստում Իրանն իր դաշնակիցներն ունի, իսկ Սաուդյան Արաբիան՝ իր, և նրանք աջակցում են այն խմբավորումներին, որոնք պատերազմում են միմյանց դեմ: Օմանը ավանդաբար չեզոք է եղել, բայց վերջին շրջանում Օմանը չափից ավելի չեզոք դիրք է գրավում՝ այդ թվում այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին Եմենն է: Օրինակ՝ Օմանի ու Եմենի սահմանը բաց է, և եթե Եմեն զենք է ներթափանցում, ինչպես պնդում են սաուդցիները, ապա ներթափանցում է միայն Օմանի սահմանից: Վստահությամբ կարելի է ասել, որ հուսիները և Սալեհի կողմնակիցները արտաքին աշխարհի հետ կապը պահպանում են հենց Օմանի տարածքով: Սա ևս այնքան էլ համերաշխ վերաբերմունք չէ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Եվ իհարկե, Կատարը էլ ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում Ռիյադի համար ամենակարևոր երեք ուղղություններով: Առաջին ուղղությունը «մուսուլման եղբայրներն» են, այն, ինչի համար Կատարը 2014-ին արդեն մեկ անգամ մեկուսացվել էր Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների կողմից: «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը չի սպառնում Կատարին, որովհետև նրանք ներկայացված չեն Կատարի տարածքում, բայց նրանք կան Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում և ամենուրեք նրանք կասկածի տակ են դնում իշխող ռեժիմների լեգիտիմությունը: Մյուս հանգամանքը Կատարի և Իրանի հարաբերություններն են: Չեմ կարող ասել, թե Կատար-Իրան հարաբերությունները շատ բարեկամական են: Ոչ, նորմալ, սովորական հարաբերություններ են, բայց խնդիրն այն է, որ Սաուդյան Արաբիան ընդհանրապես հարաբերություններ չունի Իրանի հետ: Սաուդցիներն ասում են՝ «մենք արաբական երկրներ ենք, մի ընտանիք ենք, բայց Իրանը սպառնալիք է մեզ համար, որովհետև մենք կռվում ենք Իրանի ազդեցության դեմ Եմենում, Իրաքում»: Իսկ Կատարը շարունակում է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, կարծես թե ոչինչ չի եղել: Սա զայրացնում է Սաուդյան Արաբիային և զայրացնում է այն, որ Կատարը դա անում է բացահայտորեն:

Երրորդ հանգամանքը գազի խնդիրն է: Կատարն առաջատար դիրքերում չէ ՕՊԵԿ-ում (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), չունի նավթի մեծ պաշարներ: Փոխարենը Կատարը գազի հսկայական պաշարներ ունի: Կատարը, Ռուսաստանը և Իրանը բնական գազի պաշարներ ունեցող խոշորագույն երեք երկրներն են, և հենց այս երեք երկրներն են հանդես գալիս գազային ՕՊԵԿ հիմնելու նախաձեռնությամբ, որին դեմ են Էմիրությունները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ:

– Այսպիսով, կարող ենք ասել, որ համագործակցությունը գազի ոլորտում Իրանի, Ռուսաստանի և Կատարի շահերի համընկման ևս մի կարևոր գործոն է:

– Այո, գազային հարցը շատ սուր է դրված՝ մասնավորապես կատարա-ամերիկյան, կատարա-սաուդական և Պարսից ծոցի մյուս երկրների հետ հարաբերություններում:

– Կա վարկած այն մասին, որ սիրիական կոնֆլիկտի առաջացման պատճառներից մեկը եղել է Սիրիայի տարածքով կատարական գազ տարանցելու հարցը, քանի որ Ասադի վարչակարգը դեմ է եղել դրան: Ի՞նչ կարող եք ասել այս տեսակետի մասին:

Ոչ, հակված չեմ նման կարծիքի: Կատարը կարող էր այլ ճանապարհ գտնել գազի արտահանման համար: Չեմ կարծում, որ դա սիրիական կոնֆլիկտի գլխավոր խնդիրն է: Կային բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք հանգեցրին այն վիճակին, որ ռեժիմը սկսեց ներսից քանդվել: Սիրիայի ղեկավարությունը շատ բացթողումներ ու սխալներ է թույլ տվել, հատկապես «արաբական գարնան» առաջին ամիսներին և արդյունքում վճարեցին դրա համար: Չեմ կարծում, որ սիրիական կոնֆլիկտը Կատարն է հրահրել: Իմ կարծիքով՝ դրսից կարելի է ոչնչացնել միայն այն ռեժիմը, որը քայքայվել է ներսից: Եթե ռեժիմը ներսից ուժեղ է, ապա դրսից հնարավոր չի լինի այն քանդել: Հիշեք թեկուզ Կուբայի օրինակը, թե քանի անգամ են ամերիկացիները փորձել տապալել կոմունիստական վարչակարգը Կուբայում:

– Ահաբեկչական հարձակումները Թեհրանում ի՞նչ կապ ունեն սիրիական հակամարտության հետ: Ինչո՞վ եք բացատրում իրավիճակի ընդհանուր սրացումը տարածաշրջանում:

Եթե հիշենք վերջին տարիների զարգացումներն արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում, ապա կտեսնենք, որ եղել են իրավիճակի և՛ խաղաղ, և՛ լարված շրջաններ: Բայց հիմա, այո, իրադրությունն իսկապես սրվում է և գնալով ավելի հակամարտածին է դառնում: Օրինակ՝ մայիս ամսվա ընթացքում իրադրությունը ընդհանուր առմամբ հանդարտ էր, բայց հունիսը սկսվեց Կատարի խնդիրներով, Մոսուլում ակտիվացան գործողությունները, Սիրիայում մուտք գործեցին Ռաքքա, Իրանում այսպիսի դեպքեր եղան: Սա միշտ էլ ունի բացատրություն, ցանկացած հակամարտության դեպքում էլ կան շրջաններ, երբ հարկավոր է դադար վերցնել: Այսօր, այո, իրադրությունն ակտիվացել է, քանի որ Մոսուլում և Ռաքքայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հակաահաբեկչական գործողությունները շատ ձգձգվեցին: Նրանք փորձում են գրավել Մոսուլը դեռևս նոյեմբերից, իսկ Ռաքքայի պարագայում՝ նրանք արդեն 2-3 ամիս 10 կմ հեռավորության վրա են գտնվում քաղաքից, բայց ոչ մի կերպ չեն կարողանում առաջ շարժվել: Պարզ է, որ լճացման գործընթաց է սկսվել: Թրամփի և դաշնակից պետությունների հանդիպումներից հետո շատերն էին սպասում, որ ամերիկացիները կակտիվացնեն ռազմական գործողությունները Մոսուլում և Ռաքքայում: Մոսուլում իրավիճակը հասնում է ավարտական փուլին, իսկ Ռաքքայում քրդերը երեկ կարողացան մտնել քաղաք, ինչը ևս դրական ազդակ է: Չեմ ուզում ասել, թե Մոսուլի և Ռաքքայի գրավումից հետո «Իսլամական պետության» խնդիրը լուծված կլինի, բայց դա կլինի շատ կարևոր քայլ:

Ըստ երևույթին, «Իսլամական պետությունը» փորձում է իր կողմից վերահսկվող տարածքներում կրած պարտությունների համար վրեժխնդիր լինել այլ երկրներում, և որքան գիտեմ՝ «Իսլամական պետությունը» արդեն իսկ ստանձնել է Իրանում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Սրանով նրանք ուզում են ցույց տալ, որ չեն հանձնվում, կռվելու են մինչև վերջ, և եթե նույնիսկ իսլամիստներից մաքրեն արևմտյան Իրաքը և արևելյան Սիրիան, նրանք, միևնույն է, շարունակելու են սպառնալիք ներկայացրել տարածաշրջանի երկրներին՝ ներառյալ Իրանը, որը «Իսլամական պետության» գլխավոր թշնամիներից մեկն է: Ուստի, այո, բոլոր ճակատներում ակտիվացում է ընթանում:

– Կարծում եք՝ Իրանի դեմ ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է միայն «Իսլամական պետությունը», թե՞ նաև տարածաշրջանային որոշ ազդեցիկ խաղացողներ, որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի հանդեպ:

– Ահաբեկչական գործողությունները հենց այնպես չեն լինում, և ցանկացած ահաբեկչական կազմակերպության թիկունքում միշտ էլ կանգնած են ինչ-որ խոշոր ուժեր, որոնք ունեն ֆինանսներ, զենք, կապեր: Լինում են, իհարկե, առանձին դեպքեր, երբ ինչ-որ մեկը նստում է մեքենայի ղեկին և սկսում է վրաերթի ենթարկել մարդկանց, որովհետև ունի խնդիրներ կյանքում, բայց հիմնականում խոշոր ահաբեկչական գործողությունները նպատակաուղղված գործունեության հետևանք են լինում, որոնցով շահագրգռված են կոնկրետ մարդիկ: Եվ Իրանը տվյալ պարագայում բացառություն չէ: Սա պարզապես ահաբեկչություն չէ, այլ նպատակաուղղված գործողություն իսլամական հանրապետության դեմ: Ես պարզապես ճիշտ չեմ համարում այն, որ ահաբեկչության համար մեղադրում են մի ամբողջ պետության: Ես կողմնակից չեմ նրան, որ ասում են, թե, օրինակ, Սաուդյան Արաբիան աջակցում է «Ալ-Քաիդա»-յին կամ Կատարը աջակցում է ահաբեկիչներին: Ես համաձայն եմ, որ այս և այլ երկրներում կան մարդիկ, որոնք օգնում են ահաբեկչական կազմակերպություններին, բայց ընդհանրացնելը, իմ կարծիքով, կոռեկտ չէ: Ցանկացած պետության իշխող համակարգ շատ բազմաշերտ է, օրինակ՝ նույն Սաուդյան Արաբիայի վերնախավը:

Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության ակտիվանալը, վերջին այս զարգացումները, Ձեր կարծիքով, շոշափո՞ւմ են Ռուսաստանի քաղաքական շահերն այս տարածաշրջանում: Տեսնո՞ւմ եք արդյոք ամերիկյան և ռուսական շահերի բախում այս համատեքստում:

Ռուսաստանի քաղաքականությունը ուղղված է ամերիկացիների հետ համագործակցության եզրեր գտնելուն, բայց խնդիրն այն է, որ Թրամփի վարչակազմը հասկացնում է, թե իրենք ուզում են Ռուսաստանից առանձին գործել Մերձավոր Արևելքում: Ի տարբերություն Օբամայի՝ Թրամփն ասում է՝ շատ լավ, Ռուսաստանը հզոր երկիր է, մեծ տերություն և կարող է ունենալ իր ներկայությունը տարածաշրջանում, ուստի, եթե խոսում ենք կոնկրետ Սիրիայի մասին, եկեք բաժանենք ազդեցության գոտիների, այստեղ մեր ազդեցության գոտին կլինի, իսկ այստեղ՝ ռուսների: Սա է Թրամփի դիրքորոշումը: Իսկ դա ձեռնտու չէ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանին ոչ թե մերձավորարևելյան խնդիրների լուծումն է հետաքրքրում, այլ դրանց միջոցով գլոբալ ինչ-որ խնդիրների լուծման հասնելը: Մերձավոր Արևելքը կարևոր է մեզ համար՝ որպես ԱՄՆ-ի և գլոբալ խաղացողների հետ երկխոսության մեխանիզմ:

– Հայաստանի նախագահի այցը մայիսի 14-ին Կատար որքանո՞վ է տեղավորվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության շրջանակների մեջ:

Գիտեք, ես չեմ հետևել նախագահ Սարգսյանի տեղաշարժերին, բայց սա իսկապես շատ հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր շատ դինամիկ են զարգանում, և որքան ես եմ հասկանում՝ Իրանը այսօր Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող դաշնակից է:

Կարծում եմ, որ տվյալ պարագայում Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն հետաքրքրված է Կատարի ներդրումներով: Սա ժամանակին շատ լավ հաջողվեց ռուսներին, երբ մենք կարողացանք շահագրգռել Կատարին ներդրումներ անելու Ռուսաստանում: Ռուսական շուկան, օրինակ, այսօր թերագնահատված է, ուստի տնտեսական տեսանկյունից շահավետ է Ռուսաստանում ներդրումներ անելը, որովհետև պարզ է, որ ռուսական արժեթղթերի թերագնահատված լինելը ժամանակավոր երևույթ է: Այսօր գնում եք ռուսական արժեթղթեր ցածր գներով, իսկ երկու տարի անց կարող եք դրանք վաճառել շուկայական գներով և եկամուտներ ստանալ: Ինձ թվում է՝ հայերի դեպքում էլ համանման իրավիճակ է: Սարգսյանը փորձում է հասկացնել Կատարին (որը այսօրվա դրությամբ աշխարհի ամենահարուստ երկրներից է), որ Հայաստանը կարող է գրավիչ երկիր լինել Կատարի համար՝ ներդրումների տեսանկյունից, որովհետև Հայաստանում արված ներդրումները մեծ գումար չեն լինի կատարցիների համար, իսկ Հայաստանին այդ ներդրումները հիմա չէին խանգարի, ընդ որում այդ ներդրումները վատ արդյունք չեն ապահովի կատարցիների համար: Այսպիսի դեպքերում շատ կարևոր է հենց վիզային ռեժիմի վերացումը, որպեսզի ներդրողները կարողանան ազատ մուտք ունենալ: Կարծում եմ, որ Սարգսյանը փորձել է և փորձելու է համոզել կատարցիներին, որ հայկական շուկան գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար: Ինձ թվում է՝ Սարգսյանը տվյալ պարագայում ընդօրինակում է Ռուսաստանի ղեկավարության վարքագիծը: Նույն բանը մենք անում էինք մոտ երկու տարի առաջ, նույն բանը անում է նաև Պուտինը, նա փորձում է ցույց տալ, որ նմանատիպ ներդրումները եկամուտ կապահովեն: Եվ հիմա նույնն անում է Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում