Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

«Բաքվի խաղաղության պլատֆորմը փուչիկի նման պայթեց»

«Ես կարծում եմ, որ Վահան Մարտիրոսյանը հետապնդում է նեղ անձնական նպատակներ, որովհետև նրա այդ հայտարարությունը, որն ուղղված էր հայ հասարակությանը՝ չտրվել Բաքվի այդ խաղաղության պլատֆորմին, որ դա թակարդ է, և այլն, և այլն… ճիշտ ասած՝ Հայաստանում այդպիսի խանդավառ վերաբերմունք չի էլ եղել Բաքվի պլատֆորմի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ խաղաղության այդ պլատֆորմն ադրբեջանական իշխանությունների մեծ ծրագրի մի հատվածն էր, որը բացարձակապես խաղաղության հասնելու նպատակ չի հետապնդում, այլ Հայաստանին շանտաժի ենթարկելու ծրագրի բաղադրիչն է, իսկ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած այդ մարդիկ նման ծրագրի մի մասն են եղել։ Վահան Մարտիրոսյանի այդ ուղերձը զուտ նեղ անձնական նպատակ է հետապնդում՝ ինչ-որ կերպ արդարացնել իր գործողությունները՝ իբրև թե խանգարելու այդ պլատֆորմին և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում Վահան Մարտիրոսյանի տարածած տեսաուղերձին։ Հիշեցնենք, որ վերջինս ավելի վաղ քաղաքական ապաստան էր խնդրել ադրբեջանական իշխանություններից։

Տիկին Բաղդասարյանի խոսքերով՝ Բաքվի խաղաղության պլատֆորմը, դեռ չհասունացած ու չձևավորված, միանգամից փուչիկի նման պայթեց, և ադրբեջանական իշխանությունները այդ պատմությունը ինչ-որ ձևով փակելու կարիք ունեին։ Ու հնարավոր է, որ Վահան Մարտիրոսյանը հիմա այդ պատմության վարագույրը փակելու սցենարի մասնակիցն է։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ այդ ամբողջ պատմությունն ինքնին աբսուրդային է։

«Անմեղսունակ է պետք լինել չհասկանալու համար, որ եթե դու գնում ու հանձնվում ես Բաքվի իշխանություններին և այնտեղից սկսում ես խաղաղության կոչեր անել, ապա դա մի մեծ քաղաքական խաղ է, որի մեջ դու որպես գործիք ես օգտագործվում, և այդ գործիքը մինչև վերջ օգտագործելուց հետո շպրտում են մի կողմ կամ լավագույն դեպքում՝ դարակում են պահում»,- նկատեց Լաուրա Բաղդասարյանը։

Վերջինս չի կիսում այն տեսակետները, թե սա կարող է մեծ հասարակական ռեզոնանս ունենալ Ադրբեջանում, կամ ադրբեջանական հասարակությունը կսկսի ընդվզել զրո արդյունք տված այդ պլատֆորմի վրա ծախսված գումարների համար։

«Ադրբեջանում այնքան են տարբեր ծրագրերի վրա անիմաստ գումարներ մսխվել, որ նրանց հասարակությունը վաղուց արդեն սովորել է այդ ամենին և նույնիսկ իրենց իրավունքների ոտնահարման դեմ հրապարակայնորեն չի ընդվզում, ուր մնաց թե ինչ-որ Վահան Մարտիրոսյանի կամ հայերի հետ խաղաղության պլատֆորմի փլուզման պատճառով ներքաղաքական կամ ներհասարակական խմորումներ առաջանան»,- ընդգծեց «Ռեգիոն»-ի տնօրենը։

Հարցին՝ տվյալ պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի հայաստանյան կողմի արձագանքը նման ուղերձներին, արդյոք ճի՞շտ է տարածելը կամ առհասարակ քննարկելը, տիկին Բաղդասարյանը պատասխանեց. «Թող լինի այնպես, ինչպես ընթանում է, այսինքն՝ ով ուզում է արտահայտվել, թող արտահայտվի, իսկ ով ոչ՝ ոչ։ Մարդիկ կան, որ կարծում են՝ չարժե նույնիսկ խոսել դրա մասին, և հենց այդպես էլ անում են։ Կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանում մարդիկ այնքան զգոն են, որ չեն կարող ընկնել այդ ծուղակը։

Այս մարդիկ, ովքեր գնացել են Բաքու, այստեղ իշխանությունների հետ խնդիրներ են ունեցել, ինչ-որ քրեական կեղտոտ պատմությունների մեջ են խառնված եղել, և այնտեղ գնալու պատճառը հավանաբար դա է եղել, ես այդպես եմ ենթադրում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

https://www.youtube.com/watch?v=r1pD-7AedOA

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում