Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

Բյուջեի թերակատարման համար կառավարությունը պետք է հրաժարական տա

Ազգային ժողովն առաջիկայում քննարկելու է 2016թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Միանգամից ասենք, որ 2016թ. թերակատարվել են բյուջեի թե եկամտային մասը, թե ծախսերը: Ծախսերի մասով թերակատարվել է 0․7 տոկոս կամ մոտ 10 մլրդ դրամ, իսկ եկամուտների դեպքում ավելի շատ է թերակատարվել 8․4 տոկոսով կամ 15 մլրդ դրամով: Իսկ այս թերակատարումների փոխարեն կառավարությունը գերակատարել է բյուջեի դեֆիցիտը՝ նախատեսված 190․7 մլրդ դրամից հասցնելով 278 մլրդ դրամի: Բյուջեի դեֆիցիտը սովորաբար լրացնում են արտաքին կամ ներքին պարտքի միջոցով: Ընդ որում, 2015թ. ավարտին երբ քննարկվում էր այդ բյուջեն, կառավարությունը խոստանում էր նախատեսվածից մի բան էլ քիչ՝ 180 մլրդ դրամի հասցնել դեֆիցիտը: Դա խոստանում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Իսկ 2016-ի ավարտին դեֆիցիտը պարտքի հաշվին մոտ 100 մլրդ դրամով ավելանում է և կազմում ՀՀ համախառն ներքին արդյունքի 5․5 տոկոսը: Այդ ժամանակ արդեն նոր կառավարություն էր՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Ընդ որում դեֆիցիտի այդ չափը հակասում է ոչ միայն Հայաստանի գործող օրենսդրությանը, այլև ԵՏՄ-ի մասին պայմանագրին, որի համաձայն՝ բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3 տոկոսը, հակառակ պարագայում այդ կառույցը Հայաստանի տնտեսության կայունության ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի: ԵՏՄ-ն քայլեր ձեռնարկել է այդ ուղղությամբ, թե ոչ, որևէ մեկը տեղյակ չէ, բայց 2016թ. բյուջեի թերակատարման մասին իշխանությունները լռում են: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թեև երբեմն-երբեմն սիրում է կրկնել, թե Հանրապետական կուսակցությունը լիարժեքորեն կիսում է կառավարության պատասխանատվությունը, բայց թե՛ այդ կուսակցությունից, թե՛ կառավարությունից դեռևս մեկնաբանություններ չեն հնչել, թե ինչու բյուջեի ծախսերն ու եկամուտները թերակատարվեցին, կամ ով է դրա համար պատասխանատվություն կրում:

Ի դեպ՝ պատասխանատվության մասին: ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ երկրի ամենակարևոր տնտեսական փաստաթուղթն է, որի թերակատարման համար պետք է մարդիկ պատասխանատվության ենթակվեն, ընհուպ մինչև դրա մեղավորները կառավարությունն ու վարչապետը պետք է հրաժարական տան: Եվ որ բյուջեի թերակատարման պատասխանատվության հարցը պետք է օրենքով ամրագրվի: Հակառակ պարագայում անգամ բանավոր բացատրություններ չեն հնչում: Այդ կատարողականը պարզապես ֆորմալ առումով քննարկվում է խորհրդարանում զուտ այն բանի համար, որ դա օրենքի պահանջ է: Իսկ քննարկումն էլ շատ մակերեսային կերպով է ընթանում՝ խորհրդարանական ընդդիմությունն առանձնապես չի մեղադրում իշխանություններին և քննադատում նրանց, իշխանություններն էլ պատասխանատվություն ունենալու անհրաժեշտություն չեն զգում:

Իսկ ինչ վերաբերում է բյուջեի թերակատարմանը, ապա եկամուտների մասով պարզապես նախատեսված հարկերի ու մաքսային տուրքերի քանակը չի ապահովվել: Իշխանությունների կողմից տարեսկզբին շատ աղոտ մեկնաբանություն է հնչել՝ քանի որ բյուջեով նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, փոխարենը 2016թ. եղավ ընդամենը 0․2 տոկոս աճ, և դրան զուգահեռ գնաճն էլ բարձր չեղավ, այդ երկու երևույթների արդյունքում քիչ եկամուտներ հավաքագրվեցին: «Թող այնպես լիներ, որ ավելի շատ գնաճ լիներ: Դա տնտեսագիտական բացատրություն չէ և ընդունելի չէ, դա ծիծաղելի է: Դե սկսեք ավելի թանկ բենզին ու շաքարավազ առնել: Իրենք հարկահավաքություն չեն կարողացել ապահովել: Իրականում տնտեսություն չկա, տնտեսությունը չի աշխատում: Զարմանալի էր, թե ինչու տարեվերջին այդ փոքր աճը ցույց չտվեցին, որն աճ էլ չէ: Համոզված եմ, որ եթե նախորդ կառավարությունը մնար, տնտեսական ավելի մեծ աճ ցույց կտար: Կարծում եմ՝ այս կառավարությունը միտումնավոր է նման քիչ աճ ցույց տվել, որ հիմա ասի, թե տեսեք՝ մենք ինչ հաջողությամբ աճ ապահովեցինք: Եվ երկրորդը՝ հարկային մարմինը եկամուտների առումով լավ չի աշխատում, թող սահմանը հատող բոլոր ապրանքները մաքսազերծեն»,- ասում է Վ.Խաչատրյանը:

Բայց չէ որ Կ. Կարապետյանը փոխեց պետեկամուտների կոմիտեի ղեկավարին և նշանակեց իր վստահելի մարդուն՝ Վարդան Հարությունյանին: Իսկ այս երկուսն էլ իրենց պաշտոններին նշանակվելու պահից հարկային և մաքսային հավասար խաղի կանոնների մասին հայտարարություններ են անում: «Իսկ ի՞նչ է փոխվել որ: Եթե խոսակցության տոնը փոխվել է, դա չի նշանակում, որ բովանդակությունն էլ է փոխվում: Երբ ինչ-որ բանի մասին շատ են թմբկահարում, ես ավելի շատ կասկածներ եմ ունենում: Հիմա ամեն վայրկյան խոսում են կոռուպցիայի և ներդրումների մասին, բայց ես համոզված եմ, որ երկու դեպքում էլ հաջողություն չենք ունենա: Եթե անգամ տնտեսական ակտիվության առումով փոքրիկ շարժ կա, դա մեր քաղաքացիների վրա չի ազդում, որովհետև խնդիրը դրված էլ չի, որ քաղաքացին զգա: Կարևորն այն է, որ իշխանության շրջանակներում գտնվողները զգան»,- ասում է տնտեսագետը:

Անդրադառնալով 2016թ. բյուջեի թերակատարմանը, Վ. Խաչատրյանը գտնում է, որ երբևէ նման բյուջեի կատարում չի եղել, և որ սա այդ առումով ամենավատ բյուջեներից է: Իսկ դեֆիցիտի առումով նման իրավիճակ էր 2009-ին, այն էլ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ, քանի նոր ճգնաժամային էր, ՀՀ տնտեսությունը 16 տոկոսով անկում ապրեց: Բայց այդ ժամանակ էլ պետական պարտքը չորս անգամ քիչ էր՝ 1․5 մլրդ դոլար: Նման պայմաններում դեֆիցիտի շեմը բարձրացնելը տնտեսագիտության մեջ ընդունված երևույթ է: Այսօր արդեն պետական պարտքը 6 մլրդ դոլար է, նման պայմաններում դեֆիցիտ բարձրացնելը խիստ վտանգավոր է: Վ. Խաչատրյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը ոչ միայն այսօր էլ լավ հարկահավաքություն չի իրականացնում ու բյուջեի եկամուտները չի ապահովում, այլև նույն ուժով շարունակում է հարկատուներից գերավճարներ ու կանխավճարներ հավաքել: Եվ նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ պետությունը գործարարների նկատմամբ ունի 250 մլրդ դրամի կամ մոտ 450 մլն դոլարի պարտք: Այդպիսով ՀՀ պարտքը ոչ թե 6, այլ դառնում է 6․5 մլրդ դոլար: «Պետական պարտքը 2016թ. հունվարի համեմատ այս տարվա հունվարին ավելացել էր 1 մլրդ դրամով, և դեռ ավելացնում ենք: Իսկ դրա արդյունքում ի՞նչ ենք ստանում: Որ ԱԺ նախագահն ունենա ավելի քան 22 խորհրդական և օգնական: Նույնն էլ վարչապետին է վերաբերվում: Այսինքն՝ մեզ մոտ կառավարման համակարգը բոլորովին էլ արդյունավետության չափանիշներից չէ որ ձևավորվել է: Եվ այն խնդիրները, որ այսօր կառավարությունն է դնում, բյուջետային ծախսերի արդյունավետություն չեն բերում: Ցավալին այն է, որ նման դեպքում պատասխանատվության հարց չի դրվում»,- եզրափակում է Վ. Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում