Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը Կվարելի շրջանում (Արևելյան Վրաստան, Կախեթի շրջան) կազմել է 5.3 բալ՝ ասվում է Իլյայի համալսարանի սեյսմոլոգիական մոնիտորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կվարելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Ադրբեջանի տարածքում՝ սահմանի մոտ: