Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են մայրաքաղաք Անկարայում հնարավոր ահաբեկչության մասին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ահաբեկիչները թիրախ կարող են դառնալ քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերը:
Այս կապակցությամբ Անկարայի քաղաքապետարանն արգելել է մայրաքաղաքում ակցիաների, հավաքների անցկացումը:
Հիշեցնենք, որ Անկարայում վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել 2015թ., որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: