Sunday, 12 07 2026
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ

Հայաստանի տնտեսությունը տեղում դոփում է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչինչ չասող խոստում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։

-Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ անդրանիկ նիստում։ Մասնավորապես, նա հայտարարեց, որ 2040 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 15 հազար դոլարի, և այդ ժամանակ արտահանումը կկազմի ՀՆԱ-ի 50-55 տոկոսը։ Որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները։ Որոշ տնտեսագետներ նշում են, որ Բալթյան երկրներում արդեն այսօր մեկ շնչին ընկնող ՀՆԱն մոտ 30 հազար դոլարի է հասնում։ Այսինքն՝ նույնիսկ եթե այդ խոստումները կատարվեն, Հայաստանը կշարունակի՞ հետ մնալ աշխարհի մյուս երկրներից։

-2040 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 15 հազար դոլարի հասցնելու թիրախավորումը ոչ բարձր ցուցանիշ է։ Շատ զարգացող երկրներ, այդ թվում՝ նավթ արտահանող, արդեն հիմա ունեն այդ ցուցանիշները, ու դա դեռ չի խոսում տեխնոլոգիական զարգացման, տնտեսական հզորության մասին։ Բացի այդ, մենք չգիտենք, թե 2040 թվականին ինչպիսի ստանդարտներ կլինեն և ինչպիսի աստիճանակարգում կլինի Հայաստանն այլ երկրների հետ համեմատած։ Սովորաբար, այդ կարգի կանխատեսումներ անում են ավելի շուտ միջազգային կազմակերպությունները, որոնք տարբեր գլոբալ զարգացումների առումով տարբեր սցենարներ են կանխատեսում՝ ըստ տարածաշրջանների և ըստ առանձին երկրների, այդ թվում նաև ժողովրդագրական ցուցանիշների դինամիկայի առումով։ Այդ իմաստով, միանշանակ, սա իսկապես ցածր ցուցանիշ է։ Մյուս կողմից՝ նման է մտահղացումային մի սցենարի։ Ամեն դեպքում, ես չեմ տեսել դրա հիմնավորումները, կա միայն մեկ ցուցանիշ՝ տարեկան 5․5 տոկոս միջին տնտեսական աճ, որը տարիների ընթացքում կհանգեցնի մեր ՀՆԱ-ի այդպիսի ցուցանիշի։ Դրա հիմնավորումը ես չեմ տեսնում։

– 2040 թվականի հետ կապված կանխատեսումները տնտեսական հաշվարկներո՞վ են պայմանավորված, թե՞ քաղաքական։

Ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի առաջիկա տարիների մասին խոսել, ոչ թե անորոշ հեռանկարի, որը ոչինչ չասող խոստում է, որովհետև այսօր Հայաստանի խնդիրը աճի ռեսուրսների բացակայությունն է։ Ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ աճի ռեսուրսների վրա, ցույց տալ, թե աճի ինչ ռեսուրսներ ունենք, քան թե ընդհանրապես թվարկել ցուցանիշներ։ Իհարկե, սա նոր բան չէ, այսպիսի պրակտիկա մենք նախկինում էլ ենք ունեցել, օրինակ, մի քանի տարի առաջ հայտարարվում էր տարեկան 7 տոկոս տնտեսական աճի մասին։ Իհարկե այդ բոլոր կանխատեսումները չիրականացան։ Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը տեղում դոփում է, գոյատևման ռեժիմում է, չունենք աճի ռեսուրսներ։ Ի վերջո, այդ տարիների ընթացքում թե ինչպիսի զարգացումներ կլինեն Հայաստանում և Հայաստանի շուրջը, անպայմանորեն ազդելու է մեր երկրի տնտեսական զարգացման սցենարների վրա։ Եթե այդպիսի կանխատեսումներ չկան, կանխատեսումները մնում են սոսկ հայտարարություններ՝ առանց հիմնավորումների։ Վերջերս ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ արևային էներգետիկայի ոլորտում միայն 8 մլրդ դոլարի ներդրումների հնարավորություն կա ամերիկացի ներդրողների կողմից։ Սա էապես փոխում է պատկերն ու զարգացման սցենարները։ Իսկ մյուս ոլորտներո՞ւմ, այնտեղ նույնպես կարող են լինել նման զարգացումներ։ Այսինքն՝ եթե մենք այս զարգացումները հաշվի չենք առնում, ապա բերված թվերը ոչինչ չասող են։ Ես չգիտեմ, թե ինչի հաշվին պետք է լինի Հայաստանի արտահանման աճը, եթե այսօր երկիրը մասնագիտացված է ընդամենը մի քանի ապրանքատեսակների արտահանման մեջ, որոնց մեջ հիմնականը հանքահումքային արտադրանքն է։ Այսինքն՝ մենք հումքի արտահանումը պետք է մեծացնե՞նք, թե՞ մետաղների գներն են համաշխարհային շուկայում բարձրանալու մինչև 2040 թվականը։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ չունեն։ Ես կարծում եմ, որ ավելի իրատեսական ու ճիշտ կլինի կանխատեսել առաջիկա տարիների մեր զարգացումը, մեր ռեսուրսները։ Այսօր անգամ մեկ տարվա կտրվածքով հնարավոր չի լինում ապահովել կանխատեսվող տնտեսական ցուցանիշները։

-Շատ տնտեսագետներ նշում են, որ նոր Հարկային օրենսգիրքը, որ շուտով ուժի մեջ կմտնի, եթե հիմա թեկուզ փոքր տնտեսական աճ ունենք, հաջորդ տարի այդ առումով ևս նվազում կունենանք։ Կիսո՞ւմ եք նման գնահատականը, և գնալով տնտեսական պատկերը վատանալո՞ւ է։

-Հարկային նոր օրենսգրքի ընդունման հիմնական նպատակներից մեկը ես համարում եմ այն ձգտումը և ցանկությունը, որ պետք է ապահովի հարկաբյուջետային և ֆինանսական կայունություն, ինչը ավելի բարդացել է՝ հաշվի առնելով մեր խնդիրները կապված տնտեսական աճի ցածր տեմպերի և հարկման բազայի հետ։ Արտաքին պարտքի հետ միասին այդ ամենը պարտադրում է Հայաստանին մտածել հարկային մուտքերի չկրճատման մասին։ Իսկ ֆինանսական կայունության ապահովումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պարտադրանքներից է։ Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հարցում ԱՄՀ-ն որոշիչ նշանակություն ունի, և Հայաստանը չի կարող շրջանցել այդ կառույցների մոտեցումները։ Ֆինանսական կայունությունը ենթադրում է նաև հետագայում այդ կազմակերպությունների կողմից համապատասխան աջակցության ստացում։ Դա ազդում է նաև Հայաստանի ռեյտինգի վրա։

Սրանք հայտարարվող ցուցանիշներ են, որոնք ընդամենը մաթեմատիկորեն են կորելացված, բայց տնտեսական գործընթացների և զարգացումների կորելացիա չկա։ Հաշվի չեն առնված Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումները, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական արագ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում այսօր՝ Ռուսաստանի վիճակը, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ամրապնդումը մեր տարածաշրջանում, Իրանի գործոնը և այլ գործոններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում