Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Առնված «խաթրներ» կամ «դուրս գրված» դիլետանտներ. երբ է գալու վերջը

Kavkazoved.info-ն վերջերս գրել էր, որ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը բախվել է ինչպես գործընկերների, այնպես էլ որոշ կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը և ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել: Հայաստանի դեսպանատան աղբյուրն անանունության պայմանով պորտալի հետ զրույցում պատմել է, որ նոր դեսպանը որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները և փաստացի զինված դիմադրության է հանդիպել: Այս հրապարակումը կարծես թե չհերքվեց ոչ դեսպանի և ոչ էլ ԱԳՆ-ի կողմից:

Խնդիրն այն է, որ Հայաստանի շատ դեսպանատներում նույն խայտառակ վիճակն է, և դա հետևանք է մի քանի կարևոր հանգամանքի: Հայաստանն, ըստ էության, չունի արտաքին քաղաքական օրակարգ: Մեր դիվանագիտությունը կաղում է նույնիսկ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին է ԼՂ խնդիրը: Պատահական չէ համընդհանուր այն կարծիքը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոշիացնում է այն հաղթանակը, որը ձեռք է բերվում ռազմի դաշտում՝ զինվորի անձնազոհության, սպայի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Հայտնի ճշմարտություն է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Չի կարող լինել անորակ իշխանություն՝ իր ձախողված ներքին քաղաքականությամբ, և նպատակային արտաքին քաղաքականություն, որակյալ դիվանագիտություն: Ամեն ինչ պետք է դիտարկել համակարգային միասնական տրամաբանության մեջ:

Շատ ավելի գլոբալ ու խորքային խնդիր է այն, որ Հայաստանն, ըստ էության, զրկված է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, և մեր իշխանություններն ու դիվանագիտական կորպուսը շատ հաճախ սպասարկում են ռուսական շահեր: Սա հատկապես տեսանելի է այն քվեարկություններից, որ Հայաստանի ներկայացուցիչները կատարում են միջազգային կառույցներում: Հայաստանի արտաքին քաղաքականության էական կաշկանդում տեսնում ենք անգամ հարևան Իրանի հետ հարաբերություններում, երբ մեր դիվանագիտությունն ակնհայտ «խուլ ու համր» է Թեհրանից եկող ազդակների հանդեպ:

Համակարգային և քաղաքական այս ոչ բարենպաստ ֆոնը պատճառ է, որ դիվանագիտական կորպուսը համալրվի ոչ թե պրոֆեսիոնալիզմի գնահատման չափանիշով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ կամ բիզնես-շահերով:

Բերենք մի քանի մասնավոր օրինակներ: Օրինակ՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո պետք էր «փակել» Անդրանիկ Մանուկյանի բերանը: Նա սկզբում նշանակվեց նախարար, հետո իշխանությունները գտան «շառից-փորձանքից» հեռու տարբերակը՝ նրա համար նախատեսելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Ավելորդ է ասել, որ Մանուկյանը Կիևում դիվանագիտական գործունեություն չի ծավալում և ավելի շատ զբաղված է սեփական և իր խնամի Գագիկ Ծառուկյանի բիզնես-շահերի լոբբիզմով: Ավելին, Մանուկյանի պաշտոնավարումը նույնիսկ սպառնալիք է հայ-ուկրաինական հարաբերությունների համար, որովհետև մեր դեսպանը հատկապես սերտ կապեր ուներ նախկին ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոռումպացված շրջապատի հետ: Այսինքն՝ մենք ավելի շուտ գործ ունենք ոչ թե դեսպանատան, այլ կոմերցիոն կառույցի հետ:

Ըստ այդմ, բացարձակապես զարմանալի չէ այն աղմուկը, որ բարձրացել է Մոսկվայում մեր դեսպանատան շուրջ: Հիշենք, թե մեկ-երկու ամիս առաջ ինչպես էր ռուսական պրոպագանդայի դեմքերից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, Երևանում ծաղրում Ռուսաստանում մեր նախկին դեսպանին:

Տխուր մի օրինաչափությամբ Հայաստանի դեսպաններ են նշանակվել ոլորտի դիլետանտներ՝ միայն այն պատճառով, որ Հայաստանում կորցրել են պաշտոններ: Այդպես է Սերժ Սարգսյանն «առել» խորհրդարանի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի, նույնիսկ Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի «խաթրները»: Թերևս ցանկը շարունակելու կարիք չկա:

Հավելենք միայն, որ հաճախ դիվանագիտական գործունեության են ուղարկվում մարդիկ, որոնց իշխանությունը որոշել է «դուրս գրել» էլիտայից: Ամենաթարմ օրինակը Յուրի Խաչատուրովն է, իր հերթին է սպասում Հերմինե Նաղդալյանը:

Նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ այսուհետ դեսպանները պետք է հաստատվեն ԱԺ-ում: Սա, իհարկե, գոնե տեսականորեն լավատեսություն է ներշնչում, որ վերջապես կազատվենք դիվանագիտական «խոտանից»: Բայց հենց հիշում ենք, թե կադրային ինչպիսի «ծաղկաբույլ» է հավաքված գործող խորհրդարանում, ակամայից ապավինում ենք ժողովրդական հայտնի ասացվածքին՝ Աստված էլ բեթարից ազատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում